Երկրում հաստատված է կուսակցապետություն և անձիշխանություն. Արման Թաթոյան

7 Հուլիսի, 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.

«Իրականում, ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները, որոնք բացառիկ են: Այսինքն` վերապահված են միայն այդ մարմիններին, և վարչապետին արգելված է այն, ինչ անում է:

Իրավապահ մարմինները չպետք է թույլ տան, որ պետականությունը քայքայող գործողություններով ՔՊ կուսակցությունն իրենց վերածի իր շահերի պաշտպանության գործիքի:

Գործադիր իշխանության ղեկավարը

իրավապահ մարմիններին ուղղված իր անթաքույց քաղաքական հրահանգներով հեղինակազրկում է նրանց՝ նույնիսկ հրապարակայնորեն հրահանգ տալով` ինչ կարող են անել կամ ինչ չեն կարող անել: Դա արվում է կազմակերպված. ՔՊ կուսակցության որոշ պատգամավորներ անմիջապես լծվում են այդ հրահանգի արդարացմանն ու տարածմանը: Քաղաքական իշխանության մոլուցքն այնքան մեծ է, որ անգամ չեն էլ մտածում, որ վարչապետի ստատուսները նրանցից յուրաքանչյուրի ապօրինությունները հաստատելու հաղթաթուղթ են։

Այսպես են ոչնչացվում իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարական պետության մեխանիզմները: Ստացվում է` բոլորը, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի և մեկ կուսակցության:

Մայր Աթոռում ինչ քննչական կամ հետապնդման գործողություն էլ որ իրականացվի, վարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարն իր անօրինական ուղղորդմամբ արդեն իսկ դրանց վրա դնում է ապօրինությունների կնիքը։

Սրանք ապացույցներ են, որ երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն:

Նմանատիպ նյութեր

Չինաստանի առաջնորդը խոսել է Իրանում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին

Չինաստանի առաջնորդը խոսել է Իրանում պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին

Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում Չինաստանի առաջնորդը նշել է, որ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն՝ ընդգծելով խաղաղության հասնելու համար բանակցությունների առանձնահատուկ կարևորությունը։ Գրում է...

Դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածել․ խոսնակ

Դատական հայցեր են ներկայացվելու բոլոր այն ՔՊ-ականների դեմ, որոնք ապատեղեկատվություն են տարածել․ խոսնակ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Զգուշացում փոքրիկ խմբակի անդամներին, որոնք ամենօրյա ռեժիմով սուտ, կեղծիք ու ապատեղեկատվություն են տարածում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»...

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից․ Ռոբերտ Ամստերդամ

Արևմուտքն աստիճանաբար սթափվում է Փաշինյանի կործանարար գործելաոճից։  Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներից մեկում՝ Foreign Policy-ում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը՝ ստորև. Արդյոք...

Գյումրին ազատվելու է տնակներից, սկսած գործը նորից վերջացնելու է նախագահը․ Կարեն Սիմոնյան

  «Մեզանից յուրաքանչյուրը դեմ է այս իշխանության վարած քաղաքականությանը, որովհետև իրենք սերմանում են անհայրենիքություն, անթասիբություն։ Իրենց յուրաքանչյուր խոսք ի վնաս Հայաստանի և ի վնաս հայի տեսակի է։ Հայաստանը կիշխանազրկենք իրենց...

Փաշինյանը խոստանում է ընտրվելու դեպքում դարձյալ բիզնես խլել

Փաշինյանը խոստանում է ընտրվելու դեպքում դարձյալ բիզնես խլել

Շատ շուտով Գագիկ Ծառուկյանի բիզնես ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդում է, թե «Գուլոյան–Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է», և ՀՀ...