Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

9 Փետրվարի, 2026

Երևանում փետրվարի 9-ի ցերեկը, 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։ Փետրվարրի 10-11-ին առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 10-11-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-10- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Նմանատիպ նյութեր

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

Մենք ուզում ենք ունենալ ուժեղ Հայաստան, որտեղ ոչ մի դպրոց չի փակվելու․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել Սեպտեմբերի 1-ի օրվա առիթով։ «Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի օրն է, նոր ուսումնական տարվա սկիզբը, նոր նպատակների ու երազանքների ճանապարհի առաջին օրը։ Այս օրը հազարավոր երեխաներ ու երիտասարդներ առաջին...

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

ԹՐԻՓՓ-ը պաշտոնական կայք ունի․ ԱԳՆ

ԱԳՆ-ից հայտնում են Հայաստանում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի (ԹՐԻՓՓ) պաշտոնական ֆեյսբուքյան էջի գործարկման մասին, որը ստեղծվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության և ԱՄՆ պետքարտուղարության համագործակցությամբ: «Էջում կարող եք...

Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ (10 պայթյուն)։ «Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- նշում են պաշտպանության...

Իրանը կպատասխանի փոխադարձությամբ, եթե ԱՄՆ-ն վերադառնա ստանձնած պարտավորությունների կատարմանը․ Փեզեշքիան

Իրանը կպատասխանի փոխադարձությամբ, եթե ԱՄՆ-ն վերադառնա ստանձնած պարտավորությունների կատարմանը․ Փեզեշքիան

Իրանը կշարունակի կատարել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն վերադառնա իր պարտավորությունների կատարմանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի կողմից պարտավորությունների...

Կա՛մ «խլուրդին» կգտնեն, կա՛մ մեկի գլխին կսարքեն. իրարանցում ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոնիտեում․ Լիա Սարգսյան

Կա՛մ «խլուրդին» կգտնեն, կա՛մ մեկի գլխին կսարքեն. իրարանցում ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոնիտեում․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Կա՛մ «խլուրդին» կգտնեն, կա՛մ մեկի գլխին կսարքեն. իրարանցում ԱԱԾ-ում և Հակակոռուպցիոն կոնիտեում «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում «սատանաների որսի» անհաջող փորձերից հետո հիմա էլ «խլուրդների որս» է հայտարարված։ ԱԱԾ-ում...