Երևանում տեղի ունեցավ Չինաստանում կրթության և աշխատանքի 3-րդ ցուցահանդեսը

16 Մայիսի, 2025

Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանում տեղի ունեցավ Չինաստանում կրթության և աշխատանքի 3-րդ ցուցահանդեսը, որի գլխավոր կազմակերպիչը Չինարենի միջազգային թեստավորման կենտրոնն է, համակազմակերպիչը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը։

«Ցուցահանդեսը տեղի է ունենում 3-րդ տարին անընդմեջ։ Դա խոսում է այն մասին, որ չինական համալսարաններն ունեն հայ ուսանողներին ընդունելու հետաքրքրություն, ինչպես նաև հայ ուսանողների շրջանում է շատ արագ տեմպերով աճում հետաքրքրությունը։ Ցուցահանդեսը երկկողմանի հետաքրքրության շատ լավ ցուցիչ է։ Մեզ մնում է շարունակել բարեկամությունը»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը։

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում Չինաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյնը։

«Քաղաքակրթության նախաձեռնության շրջանակներում մենք ձգտում ենք մշակութային ինտեգրման  և ժողովուրդների միջև փոխըմբռնման նոր նվաճումների։ Մեծ թվով հայ երիտասարդներ  ընտրում են չինարենի ուսուցումը և ձգտում են էլ ավելի խորը ծանոթանալ Չինաստանին։ Սա ոչ միայն անձնական երազանքների իրականացման ձգտում է, այլև քաղաքակրթությունների փոխանակման և փոխուսուցման  գաղափարի գործնական դրսևորում»,- նշեց դեսպանը։

Ցուցահանդեսում ներակայացվեցին Չինաստանի թվով 40 համալասարաններ, որնցից 3-ը ներառված են աշխարհի թոփ 50 համալասարանների ցանկում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Աստված ձեզ տվել է կյանք, որպեսզի դուք այդ կյանքը դարձնեք բարիք․ Տեր Ռուբենը՝ երիտասարդներին

Աստված ձեզ տվել է կյանք, որպեսզի դուք այդ կյանքը դարձնեք բարիք․ Տեր Ռուբենը՝ երիտասարդներին

Մասյացոտնի թեմը հյուրընկալել է Հայաստանի տարբեր մարզերից ժամանած երիտասարդների, որոնց միավորել էին քրիստոնեական հավատքն ու Հայ Եկեղեցու հանդեպ սերը։ Դվինի Սուրբ Հարություն եկեղեցում ուխտավոր երիտասարդները մասնակցել են Սուրբ և Անմահ Պատարագին՝ աղոթքով և Սուրբ...

Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան

Սա վերնախավերի փաստացի ստեղծագործ ամլության և թուլամորթության նշան է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Ցանկացած ազգի պարագայում հասարակությունը հիմնականում տալիս է սոցիալ-մշակութային հում նյութ, որից էլ վերնախավերը համազգային համակարգված ինքնություն, աշխարհայացք և վարքականոն են կերտում՝ վերցնելով բացառապես դրականը և դուրս թողնելով...

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ

2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։ Այս մասին գրել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ Ավելի վաղ «Իշխանութուն» լրատվականը գրել է, որ Երեւանում քննչականի վարչության պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին: Լրատվականին...

Լա´վ, դեռ քանի՞ զինծառայող էլ պետք է մահանա, որպեսզի PR-ի փոխարեն սկսվի իրական համակարգային գործողություններ. Սարոյան

Լա´վ, դեռ քանի՞ զինծառայող էլ պետք է մահանա, որպեսզի PR-ի փոխարեն սկսվի իրական համակարգային գործողություններ. Սարոյան

«Մինչ ՊՆ-ի վերնախավը փիառվելու համար օրական մի քանի զորամաս է այցելում, ցուցադրվում են կադրեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, հոգատարության մասին, իսկ իրականությունն իր հերթին շարունակում է շատ ավելի դաժան գտնվել»,-գրում է «Հենակետ» վերլուծական...

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է. Ալիև

Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ...