Երեկվա երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի երթ ու Արարատի երթ… Ագնեսա Խամոյան

Ապր 24, 2025

Մեր հազարավոր հայրենակիցներ այս ժամին էլ շարունակում են քայլել Ծիծեռնակաբերդի բարձունք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։
Ծիծեռնակաբերդ հոսքը ամբողջ գիշեր դեռ չի դադարի։
Երեկ էլ երկու տասնյակ հազարից ավել մեր հայրենակիցներ ջահերով, մոմերով ու ծաղիկներով իրենց քայլերն էին ուղղել 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր։
Ամենաուշագրավը սակայն այն էր, ինչ կատարվում էր սոցիալական ցանցերում, մարդիկ, ովքեր երբեք «քաղաքականությամբ չեն զբաղվում», «զզվում են բոլորից», իրենց համար «սաղ մեկ են», բոլոր այդ մարդիկ, որոնցից շատերը տասնյակ հազարավոր հետեւորդներ ունեն, տեղադրում էին երթի լուսանկարներ, տեսանյութեր, նրանցից ոմանք անգամ մասնակցում էին Ջահերով երթին։
Ու հարցն այն չէ, որ նրանք վաղը «զբաղվելու են քաղաքականությամբ» կամ կիսում են երթի կազմակերպիչների(ՀՅԴ ՀԵՄ) քաղաքական հայացքներն ու առավոտյան ընդդիմադիր են արթնանալու, ոչ ամենեւին, բայց բոլոր այդ մարդիկ հայ են, հա’յ, ովքեր ունեն գենետիկ հիշողություն, կոդ ու «ո’չ» են ասում մերժման ու ուրացման քաղաքականությանը։ Նրանցից ոմանք գուցե իշխանական հայացքներ էլ ունենան, բայց ոչ երբեք Ցեղասպանությունը մոռանալու դեմք։
Երեկվա երթը ցասման երթ էր, Ցեղասպանության ճանաչման ու հատուցման պահանջի երթ ու Արարատի երթ…

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը մեծ ջանք է ներդնում «Ցեղասպանված Ադրբեջան» կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ․ Գառնիկ Դավթյան

Ադրբեջանը մեծ ջանք է ներդնում «Ցեղասպանված Ադրբեջան» կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ․ Գառնիկ Դավթյան

Գառնիկ Դավթյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանի պետական լրատվականը տեսանյութ է հրապարակել ու պնդել, որ գտնված ոսկորները ուղիղ կապ ունեն այսպես կոչված «Խոջալուի» դեպքերի հետ։ Ամենազավեշտը էն ա, որ տեսանյութում երևացող ոսկորների հետ նաև շորերի մնացորդներ են...

Երթևեկության փոփոխություն՝ Նոր Նորքում

Երթևեկության փոփոխություն՝ Նոր Նորքում

Երևանում մայիսի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Նոր Նորքի Բաղյան փողոցից դեպի Գյուրջյան փողոց նախկին թույլատրված աջ և ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի միայն...

Արամ Սարգսյանի կուսակիցները այս անգամ ձևեր չթափեցին և ցույց տվեցին իրենց իրական դեմքը. Հովհաննես Ավետիսյան

Արամ Սարգսյանի կուսակիցները այս անգամ ձևեր չթափեցին և ցույց տվեցին իրենց իրական դեմքը. Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետի ու նրա թիմակիցների կողմից՝ հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծելուն ու դրան հետևած հայտարարություններին, արձագանքներին, գրում է. «Ֆրիդրիխ Մերցը՝ Գերմանիայի հաջորդ կանսլերը, երեկ...

«Ի դեպ»․ Միլիարդավոր մսխումները կան, մեղադրյալներ՝ ոչ

2024 թվականի մարտի 25-ից Yerevan.Today-ը մեկնարկեց րիլային ֆորմատով նոր հաղորդաշար` «Ի դեպ» խորագրով: Հաղորդաշարի նպատակն է կարճ տեսանյութերի միջոցով հանրությանը տեղեկացնել Հայաստանում, Հայաստանից դուրս և Հայաստանի հետ սերտ...

Ադրբեջանում կասեցրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը

Ադրբեջանում կասեցրել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) դադարեցնում է իր գործունեությունն Ադրբեջանում. այս մասին Report-ին հայտնել են UNDP-ի ներկայացուցչությունից: «Այսօր Ադրբեջանում ներկայացուցչության վերջին աշխատանքային օրն է: Վաղվանից մենք այլևս չենք գործելու»,- նշվում է հաղորդագրության...