Երեքամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել են ՀՕՖ

5 Նոյեմբերի, 2025

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի քրոջն ու եղբայրներին տեղափոխել ՀՕՖ։

«Որոշեցինք երեխաներին հենց այսօր տեղափոխել ՀՕՖ: Մոր հետ զրուցեցինք, երեխաների հետ զրուցեցինք: Մայրը մի քիչ հուզվեց, լացեց: Ասացինք՝ ո՛չ, արի այսօր տեղափոխենք»,- այս մասին «Այսօր»-ի փոխանցմամբ՝  հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

Նա հայտնեց նաև՝ տեղի ունեցածից հետո սպանված փոքրիկի մայրը որոշել է լքել համայնքը.

«Մայրը որոշել է այդ համայնքից դուրս գալ, գնալ իր հորական տուն: Ասացինք, որ քո խիղճն էլ հանգիստ լինի, քո ուղեկցությամբ կտանենք երեխաներին, քո ձեռքով կտեղավորես նրանց, հետ կգաս քո տուն»։

Հարցին՝ երեխաներն ինչպե՞ս են ընդունել մորից բաժանվելու լուրը, չեն ընդդիմացե՞լ, Գալոյանը նշեց. «Դե, մի երեխան հաշմանդամ էր, բացարձակ չէր զգում: Էն չխոսող երեխան, որ Տիգրանի հետ էր, սառած նայում էր, չէր խոսում: Մեծ աղջիկն էր խոսում, ասացինք՝ եղբայրներիդ էլ ուշադիր կլինես։ Պետք էր, որ երեխաներն այդ միջավայրից դուրս գային:

Երեխաների հետ աշխատանք կտարվի ՀՕՖ-ում: Այդ չխոսող երեխայի հետ այնքան էլ շատ աշխատանք չեն տարել: Կարող է՝ հիմա մի քիչ աշխատանք տանեն, արդեն բառեր ասի»:

Նմանատիպ նյութեր

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...