Երբևէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե… Ներսես քահանա Ռուշանյան

5 Հուլիսի, 2025

Ներսես քահանա Ռուշանյանը գրում է․

«ՔԱՄՆ ՈՒ ՆԻԿՈԼԸ կամ նամակ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Պարոն Փաշինյան, ցավում եմ, որ Ձեզ նման նամակ եմ գրում. երբեւէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա, բայց դե…

Այն, որ Եկեղեցին մինչեւ հիմա “թեւավոր խոսք” դարձած Ձեր հարցումին չի պատասխանում, բնավ չի նշանակում, որ փակուղում են, եւ չգիտեն թե ինչպես պատասխանել, (անգամ ես, որպես մի պարզ քահանա, տասնյակ պատասխաններ կտամ եւ կհիմնավորեմ) ինչպես հոխորտում եք Դուք եւ Ձեր թիմակիցները։

Այն, որ “Կանոնագիրք Հայոց”-ը վերցրել ու մեջբերումներ եք կատարում ու մեղադրանքներ հնչեցնում, այդ նույն գրքում Ձեր, Ձեր պահվածքի ու հնչեցրած մեղադրանքների մասին էլ շատ բաներ կան գրված, որոնք դեռ ի գործ չեն դրվել։

Սակայն թողնենք “Կանոնագիրք Հայոց”-ը. դրանով թերեւս Ձեզ կպատասխանեն ավելի բարձրաստիճան հոգեւորականները, երբ հարկ լինի։

Ես մի պարզ գյուղական քահանա եմ, եւ իմ դիրքից կխոսեմ։ Ուզում եմ Ձեզ եւ մեր ժողովրդին հիշեցնել աստվածաշնչյան մի պատմություն։

Սուրբ Գիրքն ասում է, որ երբ ջրհեղեղն ավարտվեց, եւ Նոյն ու իր ընտանիքը Տապանից դուրս ելան, Նոյը այգի տնկեց ու խմեց դրա գինուց, հարբեց ու մերկացավ իր տան մեջ։ Նոյի զավակներից Քամը տեսավ իր հոր մերկությունը եւ ծիծաղելով պատմեց իր եղայրներին` Սեմին ու Հաբեթին։

Սեմն ու Հաբեթը հագուստներ առան իրենց ուսերին, եւ ետ-ետ գնալով, որպեսզի չտեսնեն իրենց հոր մերկությունը, ծածկեին իրենց հորը։

Երբ Նոյն արթնացավ ու իմացավ եղելությունը, անիծեց Քամին` լինի ու մնա իր եղբայրների համար որպես ստրուկ` սերնդեսերունդ։

Պարոն Փաշինյան, դուք Ձեզ համարում եք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ ու զավակ։ Չեմ վիճարկում։ Երանի թե այդ եկեղեցու զավակը չլինեիք, որովհետև այդ ժամանակ Ձեր մեղքը այդքան մեծ չէր լինի, բայց քանի որ ասում եք, որ զավակն եք այդ Եկեղեցու, եւ այս վարքագիծն ու բառապշարն եք որդեգրել, որը բնավ հարիր չէ որեւէ բանական էակի, էլ չասեմ երկրի ղեկավարի, ուրեմն Ձեր մեղքն ավելի մեծ է, որովհետև այդ Եկեղեցու գլուխը Վեհափառ Հայրապետն է, մենք էլ` նրա զավակները։

Դուք եւ այս հարցում Ձեր համախոհները զավակի պես չեք պահում ձեզ։ Ավելին` խիստ թշնամական։

Ես երբեք չեմ պատկերացնում, որ իմ զավակներից մեկը ինձ մի օր այդպիսի հարց կտա թե, օրինակ ես իմ ամուսնական ուխտը խախտել եմ, թե ոչ։ Նման հարցի դեպքում իմ որդին խիստ կհանդիմանվի, իսկ հանրայնացման դեպքում (եթե եղած լիներ) Քամի բախտին կարժանանա եւ, որպես Անառակ որդի, կվտարվի հայրական ժառանգությունից, մինչև որ ապաշխարությամբ չվերադառնա։

Պարոն Փաշինյան, սիրելի ժողովուրդ, Նոյի Տապանը Եկեղեցու նախատիպն է, մենք էլ` դրանով փրվածներս ու փրկվողներս։ Այո, անգամ Նոյը հարբեց ու մերկացավ, բայց դրա հանրայնացումը Քամին արժանացրեց նզովքի եւ տարավ ստրկության` սերնդեսերունդ։

Եթե այսօր Նոյի, Վեհափառ Հայրապետի նզովքն ուշանում է, դա միայն Վեհի երկայնամտությունն է, որ ազգովի չտարվենք մի նոր ստրկության։

Պարոն Փաշինյան, Ձեր վարքով, Եկեղեցու դեմ սանձազերծած այս պատերազմով, հավատացեք, մեզ տանում եք մի նոր նզովքի եւ ստրկության։

Մի արեք դա»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...