Երբ պետության ղեկավարը պաշտպանում է թշնամու դրոշը, ոչ թե սեփական ժողովրդի իրավունքները․ Քրիստինե Վարդանյան

Ապր 24, 2025

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երբ պետության ղեկավարը պաշտպանում է թշնամու դրոշը, ոչ թե սեփական ժողովրդի իրավունքները
Ավելի ուղիղ հաստատում մեր այն պնդման, որ Փաշինյանը պարտավորվածություն է ստանձնել պայքարելու ոչ թե թշնամու, այլ հայկական շահերի պաշտպանների դեմ՝ անհնար էր գտնել։
Անցյալում Ջահերով երթին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն։ Այսօր՝ «պաշտոնական» Երևանը։
Պարզապես բաց է մնում հարցը, իսկ, օրինակ, շուրջ մեկ ամիս ինչո՞ւ էին նույն հատվածում կրակում, դարձյա՞լ Ջահերով երթի համար։ Իսկ այսուհետ այս հիմքով արգելելո՞ւ եք նմանատիպ միջոցառումների անցկացումը։
Ինչ վերաբերում է դրոշը այրելուն՝ դա քաղաքական խորհրդանշական ակցիա է։ Հարյուրավոր երկրներում մարդիկ այրում են բռնապետերի ու ցեղասպանների խորհրդանիշները՝ ի նշան բողոքի։ Կարող ես համաձայն չլինել նման արտահայտման ձևի հետ, բայց դրան հակադրել Ալիևի կրակոցները՝ նշանակում է բացահայտ պաշտպանել թշնամու շահերը։ Ոչինչ ավելի։
Եթե դուք նույն կրքով ու ձևով արձագանքեիք մեր սահմանների խախտմանը, կրակոցներին, ինչպես արձագանքում եք դրոշի այրմանը, ապա Ադրբեջանը կլիներ մի քիչ ավելի զսպված։
Բայց այսպիսի արձագանքի ամենավտանգավորը մեկ այլ բան է։ Խնդիրն այն է, որ երեկ, Ջահերով երթին իր մասնակցությամբ մեր հանրությունը ցույց է տվել, որ հաշտ չէ ու համաձայն չէ ուրացման քաղաքականության հետ։ Հիմա Փաշինյանը ստիպված է արդարանալ իր գործընկերների առջև և զուգահեռ սպառնալ մեր ժողովրդին, որ նման միջոցառումներ եթե էլի տեղի ունենան, ինքն Ալիևի հետ նոր հարձակում կկազմակերպի այս անգամ Հայաստանի վրա։
Այնպես որ, այս հայտարարությունը բացահայտում է Փաշինյանի քաղաքական վեկտորը՝ զսպել սեփական ժողովրդին, պայքարել նրա դեմ և արդարացնել թշնամու ցանկացած գործողություն։
Վտանգ Փաշինյանը զգում է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այլ սեփական ժողովրդից։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում: Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։ Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի բանակի 9-րդ Կոմանդո բրիգադի...

Կոկաի՞ն. ինչ են թաքցրել Մակրոնն ու Մերցը գնացքում

X սոցիալական ցանցի օգտատերերը քննարկում են, թե ինչ են Մերցն ու Մարկոնը փորձել թաքցնել լրագրողներից Կիև կատարած իրենց ուղևորության ժամանակ։ Ոմանք կարծում են, որ արևմտյան առաջնորդներին կարող են բռնել թմրանյութեր...

Իրանը էլեկտրաէներգետիկ միջանցք է բացում Նախիջևանով. Վահե Դավթյան

Իրանը էլեկտրաէներգետիկ միջանցք է բացում Նախիջևանով. Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը էլեկտրաէներգետիկ միջանցք է բացում Նախիջևանով։ «Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և կա պայմանավորվածություն»․ հիշո՞ւմ...

Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք

Իրանի 4 քաղաքացի Խուդաֆերինի կամրջի վրայով մտել է ադրբեջանական տարածք

Այսօր՝ մայիսի 11-ին, Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է Խուդաֆերինի կամրջի տարածքում կասկածելի ակտիվության մասին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ իրանական կողմից կամրջի վրա հայտնված 4 անհայտ անձինք սողալով հասել են կամրջի վրա, որը գտնվում է Ադրբեջանի...

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիան պատրաստ է ցանկացած ներդրում ունենալ, ներառյալ բանակցությունների կազմակերպումը, Ուկրաինայում հրադադարի և կայուն խաղաղության ապահովման համար. այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս այս մասին ասել է Ֆրանսիայի...