Երբ հնամաշ, «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ. «Փաստ»

11/03/2025 09:54

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բեմականացված այց էր կատարել Գյումրի՝ իր առաջադրած քպական թեկնածուին սատարելու նպատակով: Ու, ինչպես արդեն հայտնի է, վերստին խոսեց… «նախկինների թալանի», իբր այդ «թալանը» հատիկ առ հատիկ հետ բերելու մասին՝ «բրաբուս առ բրաբուս», «յաշիկ առ յաշիկ»… Մի խոսքով, ստացվեց տիպիկ փաշինյանական քարոզչական «ճաշիկ»:

Հարցն այն չէ, որ իր իսկ 7 տարվա ավերակիչ ու աղետային կառավարումից հետո վերստին 2018-ի և անգամ դրանից առաջվա «հին Փաշինյանի» բառամթերքին անցնելը հիմա շատ ավելի փուչ ու նույնիսկ ինքնածաղրանքի պես է հնչում: Չնայած, դա իսկապես էլ նման է Փաշինյանի կողմից ինքն իրեն «պարոդիա» անելու: Ավելին, հարցն այն չէ անգամ, որ նրա այդ հայտարարությունները գործնականում բովանդակազուրկ են: Բուն հարցն այն է, որ ամենից առաջ ինքը՝ Փաշինյանը, և ապա՝ իր գլխավորած իշխանությունը, 7 տարի շարունակ, իսկ վերջին մի քանի տարիներին՝ եռապատկված ջանքերով ամեն ինչ արել են, որպեսզի իրենց այլևս ոչ մի խոսքին ոչ մի նորմալ մարդ երբեք ու ոչ մի դեպքում չնչին չափով անգամ չհավատա:

Ու ահա, 7 տարվա աղետային իշխանավարումից, բոլոր հնարավոր ուղղություններով ամեն ինչ տապալելուց, Արցախն ուրանալուց, երկիրը անվտանգային լրջագույն սպառնալիքների տակ դնելուց, հազարավոր զինվորների մահվան մատնելուց, կոռուպցիայի ու պետական միջոցների անընկալելի մսխումներից հետո Փաշինյանը նորից հիշել է 2018-ի իր «թավշահեղափոխական» ելույթները, կաղապարները, «թալանը», «նախկինները» ու այդպես շարունակ…

Այսինքն, Փաշինյանը պարզորոշ ցույց է տալիս, որ ինքը բացարձակապես ոչ մի բան չունի առաջարկելու: Այնքան ոչինչ չունի, որ ստիպված է իր իսկ հնամաշ, ինչպես ասում են՝ «խազ ընկած» ձայնասկավառակները կրկին ու կրկին պտտել: Իսկ երբ «խազ ընկած» սկավառակն սկսում է պարզապես ճռճռալ, բոլորին է պարզ դառնում, որ այն պետք է փոխել, այս դեպքում՝ ձայնարկիչով հանդերձ:

Բավական էր հպանցիկ հայացք նետել սոցցանցային արձագանքներին՝ համոզվելու համար, որ հանրությունը՝ թե՛ Գյումրիում, թե՛ առհասարակ հանրապետությունում, առավելապես համարժեք է գնահատել Փաշինյանի այդ դրսևորումը: Արձագանքների մեծամասնությունը վկայում է, որ մարդիկ ձանձրացել են Փաշինյանի ստերից ու նաև՝ «կտերից»:

Մյուս կողմից՝ բացահայտից էլ բացահայտ էր, որ Փաշինյանը Գյումրի էր այցելել երկրի երկրորդ քաղաքում նախատեսված ընտրությունների հետ կապված: Ըստ երևույթին, Փաշինյանն այս այցը կազմակերպել էր, որպեսզի ցույց տա, որ ինքը խորապես թքած ունի օրենքի և օրինականության վրա: Բանն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը զբաղված էր նախընտրական քարոզչությամբ: Սա այն դեպքում, որ Գյումրիում և Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկելու է միայն… մարտի 15-ից:

Սա ընտրական արդար մրցակցության սկզբունքի ևս մեկ կոպտագույն ու խայտառակ ոտնահարում է, վարչական ռեսուրսի ճչացող չարաշահում, այսինքն, այնպիսի գործողությունների դրսևորում, որոնց մասին «ընդդիմադիր աշխատած» տարիներին անդադար աղմկում էր նույն Փաշինյանը:

Դա, ի դեպ, կարելի է մեկնաբանել նաև որպես իրենց դիրքերի ակնհայտ թուլության խոստովանություն: Այսինքն, հրաշալի հասկանալով, որ Գյումրիում (թեպետ, ինչու միայն Գյումրիում) Նիկոլ Փաշինյանի ու նրա կուսակցության դիրքերն ու գործերն այն աստիճանի անմխիթար են, վարչապետի պաշտոն զբաղեցնողն անձամբ է եկել «գործին խառնվելու»: Այն էլ պարզվեց, որ գյումրեցիներին ոչ մի բան չունի առաջարկելու, ոչ մի բան չունի ասելու, վերը նշված ու բոլորին ձանձրացրած, գյումրեցիների ասած՝ «նադայել էրած» «երգերից» բացի:

Մեծ հաշվով, Փաշինյանի համար Փարաքարն ու Գյումրին դիտարկվում են որպես «գլխավոր փորձ»՝ հնարավոր համապետական ընտրություններից առաջ: Այսինքն, այսպիսով երևակվելու են ոչ միայն ընտրողների տրամադրությունները, այլև այն, թե ինչով է Փաշինյանը ուզում գնալ ընտրությունների: Իսկ նա չի կարող գնալ արդար ու ազնիվ ընտրությունների, որովհետև այդ դեպքում նույնիսկ 10 տոկոս չի ստանա: Ուրեմն, գործնականում ունենալով գերազանցապես ոստիկանական մահակների ու ընդհանրապես վարչական ռեսուրսի աջակցությունը՝ Փաշինյանը գնալու է դրանք կիրառելու ճանապարհով, իսկ մինչ այդ փորձարկում է հին ստերն ու հնարքները խաղարկելու տարբերակը՝ որպես սոուս: Չնայած, ակնհայտ է, որ իր բղավոցներն ու «բորդյուր լիզելու», «ասֆալտին ծեփելու» անհամարժեք արտահայտությունները այլևս էն «ջահել վախտվա» ազդեցությունը չունեն: Նույնը՝ «քյաբաբ առ քյաբաբ», «մեքենա առ մեքենա», «մի թիզ հողակտոր առ հողակտոր» ու այս կարգի այլ ֆրազները:

Ու հարցն արդեն միայն առանձին վերցրած Գյումրիում կամ Փարաքարում ընտրությունները չեն, այլ հանրային տիրապետող տրամադրություններն ու ընկալումները, որոնցից հիմնականն այն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը, նրանց հայտարարություններն այլևս չեն ընդունվում: Տարիներ շարունակ Փաշինյանի ու նրա իշխանության շրջանառած «կտերն» ու «ստերը» այլևս գերազանցապես հեգնանք ու քմծիծաղ են հարուցում, եթե չխոսենք այլ արտահայտությունների մասին:

Ու հատկապես, երբ Փաշինյանը խոսում է ինչ-որ թալանված «բրաբուսներ» վերադարձնելու մասին, շատերն են արդեն հակադարձում նրան, թե՝ դադարեք երկիրը կտորկտոր թշնամուն հանձնել, էլ չենք խոսում գյուղ առ գյուղ հետ վերադարձնելու մասին, ձեր «բրաբուսները» մեզ պետք չեն, հնամաշ «ռենջ-ռովերներն» էլ՝ հետը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է․ Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հռիփսիմե Ջեբեջյան, շատ ցավում եմ քպ-ական մի պատգամավորի պատճառով քո ապրումների և հուզմունքի համար: Այն, որ սա պատգամավորին վայել վարքագիծ չէ, կարծում եմ բոլորի համար է ակնհայտ: Այն, որ...

ՔՊ-ն ու քույր կառույցը փախան 17,000 քաղաքացու համահեղինակած տրանսպորտի սակագնի մասին նախագծի քննարկումից. Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը գրել է. «Ժողովրդավար համարվող ՔՊ-ն ու քույր կառույցը փախան 17,000 քաղաքացու համահեղինակած տրանսպորտի սակագնի մասին նախագծի քննարկումից Երևանի տրանսպորտի ուղեվարձի հարցը հերթական անգամ ցույց տվեց, որ գործող իշխանությունը...

Օրվա և տեղի մասով համաձայնություն չունենք, երբ որ լինի, հրապարակային նաև տեքստը կներկայացնենք. ԱԽ քարտուղար

Այսօր՝ մարտի 20-ին, ճեպազրույցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո ադրբեջանցիները դուրս գալո՞ւ են ՀՀ ինքնիշխան տարածքից, պատասխանեց․ «Դելիմիտացիայի շրջանակներում այդ...

Սարիկը լավ տղա է, դուրս գալիս է, բայց ես կուզեյի, որ նմանատիպ տղերքը էդ կառույցի մեջ չլինեին. Վարդան Ղուկասյան

Սարիկը լավ տղա է, դուրս գալիս է, մեծ ու պստիկ հարգող տղա է: Այս մասին քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ խոսելով ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի մասին:...

Եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքը․ Արմեն Գրիգորյան 

Եթե հարձակվեն, պաշտպանելու ենք Հայաստանի հանրապետության տարածքը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե ՀՀ ՊՆ-ին հանձնարարել է...

Տիգրան Ուլուբաբյանի հետ չեմ հանդիպել, չեմ շփվել. Անահիտ Մանասյան

Տիգրան Ուլուբաբյանի հետ չեմ հանդիպել, չեմ շփվել։ Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։ «Ինձ համար հանրային հնչեղությունը նշանակություն չունի։ Ինձ համար ցանկացած մարդ, անախ հանրային...

Ոտքի կանգնե՛ք, տե՛ր եղեք, պաշտպանե՛ք ձեր երեխեքին, ձեր բնակարանները. Վարդան Ղուկասյան

Ոտքի կանգնե՛ք, տե՛ր եղեք, պաշտպանե՛ք ձեր երեխեքին, ձեր բնակարանները: Այս մասին քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը: «Սիրիան տեսեք ինչ են անում Թուրքիայի...

Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը. ԱԽ քարտուղար

Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են։...

Հայաստանի կառավարությունը կփորձի հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով օգնություն հասցնել Սիրիա

Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:...

Վստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է. «Տիգրան Ուլուբաբյանին Ոստիկանությունում խոշտանգելու մասին. կոպորեն խախտվում են Հայաստանի միջազգային պարտավորությունները (պահանջների մանրամասներ) Արցախցի երիտասարդին Ոստիկանության Վանաձորի ծառայողների կողմից խոշտանգման ենթարկելու...