Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞…. «Փաստ»

17 Մարտի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած մի դրվագ ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա զրուցում մի երեխայի հետ և հարցնում՝ գնալո՞ւ ես ընտրությունների, ո՞ւմ օգտին ես քվեարկելու։ Անչափահաս երեխան ասում է՝ «ոնց որ 29 տոկոսը ձեզ են ընտրելու», ինչին Փաշինյանը արձագանքում է՝ «քիչ է, 65 պետք է ընտրեն»։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա պարզապես անմեղ երկխոսություն է երեխայի հետ։ Կարող են նաև ասել, թե կատակ է արել, շատ լավ գիտի, որ երեխան ընտրելու իրավունք չունի: Սակայն խնդիրը նույնիսկ դա չէ, այլ այն, որ քաղաքական միջավայրում նման դրվագները հաճախ ստանում են այլ ընկալում: Փաշինյանն ընդհանրապես հաճախ է «հանդիպում» երեխաների հետ: Դե, հանդիպում, հանդիպում է, սակայն խնդիրն այն է, որ նման տեսանյութերը ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում:

Ընտրական և քաղաքական գործընթացների մեջ երեխաների ներգրավումը պարզապես անթույլատրելի է և հակասում է այն սկզբունքին, որ անչափահասները պետք է դուրս մնան քաղաքական պայքարից։ Երեխաները չեն կարող լինել քարոզչական գործընթացի մաս, նույնիսկ եթե այդ ամենը տեղի է ունենում զրույցի կամ կատակային ձևաչափով։

Եթե նմանատիպ դրվագ տեղի ունենար որևէ այլ քաղաքական ուժի մասնակցությամբ, իշխանության ներկայացուցիչները, հավանաբար, առաջինը կլինեին, ովքեր կոկորդ կպատռեին երեխաներին քաղաքականության մեջ ներգրավելու փորձերի մասին հայտարարելով։ Ավելին, եթե նման բան տեղի էր ունենում նախկինում, ընդդիմադիրներն ու տարաբնույթ ՀԿներ պատռում էին իրենց: Իսկ հիմա փաստորեն… «կարելի՞» է:

Բնականաբար, չի կարելի: Որքան էլ առաջին հայացքից հենց նշյալ դրվագը կարող է թվալ սովորական խոսակցություն, դրա լայն տարածումը և բովանդակությունը կրկին բարձրացնում են կարևոր մի հարց. երեխաները պետք է լիովին դուրս մնան քաղաքական պայքարից և նախընտրական քննարկումներից, ու նրանց օգտագործումը քաղաքական նպատակներով անթույլատրելի և դատապարտելի է։

Նմանատիպ նյութեր

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանը հարվածել է քրդական PJAK խմբավորման մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) կանխարգելիչ հարված է հասցրել «Քրդստանի ազատ կյանքի կուսակցություն» (PJAK) խմբավորման հավաքի և մարզումների խոշորագույն կենտրոններից մեկին, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով ԻՀՊԿ-ի հայտարարությանը։ PJAK-ը քրդական...

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են գործողություններ. Հակակոռուպցիոն

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Այս մասին հայտնում...

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Արթիկում ընտրություններից առաջ ավագանու թեկնածուներ են բերման ենթարկվել

Այսօր առավոտյան Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը։ Գրում է «Հրապարակ»-ը։ «Մեր տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արթուր Աստոյանը ևս այս պահին գտնվում է...

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Փեզեշքիանն ու Պուտինը կհանդիպեն․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան: Այս մասին, ISNA-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ շաբաթ երկու երկրների նախագահների մասնակցությամբ Մոսկվայում կշարունակվեն խորհրդակցությունները», – ասել է...

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...