Եկել է ժամանակը երկիրը վստահելու նրան, ով գիտի՝ ինչպես պաշտպանել սեփական ժողովրդին. Հրանտ Ավետիսյան

18 Մարտի, 2026

«Առաջ» աջակենտրոն կուսակցության հիմնադիր անդամ Հրանտ Ավետիսյանը գրել է. «Նախագահ Քոչարյանի ելույթը ևս մեկ անգամ փաստեց այն, ինչ սպասում է արժանապատիվ հայ մարդը՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ։ Մեր երկիրը չի կարող հավերժ մնալ անպատասխանատվության և պարտվողականության ճիրաններում։
Այնտեղ, որտեղ կա վճռականություն և փորձառություն, չկա տեղ նահանջի համար։ Նախագահի ուղերձը հստակ էր. յուրաքանչյուր սխալ, յուրաքանչյուր դավաճանական քայլ ստանալու է իր իրավական գնահատականը։ Մենք չենք խոսում վրեժի մասին, մենք խոսում ենք ՊԵՏՈՒԹՅԱՆ և ՕՐԵՆՔԻ վերականգնման մասին։
Եկել է ժամանակը վերջ դնելու այս անորոշությանը և երկիրը վստահելու նրան, ով գիտի՝ ինչպես հաղթել և ինչպես պաշտպանել սեփական ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր

Ինքն է երեք պատերազմ բերել մեր երկրի գլխին․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին

«Փաշինյանն ասում է՝ եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչու՞ է ձեզ շանտաժ անում Փաշինյանը, և արդյո՞ք դուք այն մարդն եք, ում հենա կարող է այս ձևով խոսել»,- այս հարցն է տրվել Վայքի բնակիչներին։ Կարծիքները՝...

Փաշինյանի ատելության քարոզից հետո ՄԻՊԸ կոչ է անում բացառել ատելություն տարածող ցանկացած խոսույթ

Փաշինյանի ատելության քարոզից հետո ՄԻՊԸ կոչ է անում բացառել ատելություն տարածող ցանկացած խոսույթ

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և այլ հանրային դերակատարներին իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն ունենալու (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու)...

Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև. Բագրատ սրբազան

Դուք մեկ-մենակ կանգնեցրիք չարիքի արշավանքն և կանգնեցիք չարիքի և իր չարքախմբի առջև. Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը կալանավայրից նամակ է հղել Արփինե Սողոյանին, ով օրեր առաջ վարչապետի հետ հայտնի միջադեպի կիզակետում էր․ «Սիրելի՛ տիկին Արփինե, Ամբողջ սրտով և սիրով իմ երախտագիտությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ` Ձեր խիզախության, սկզբունքայնության և անսակարկ սիրո...