Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»

12 Փետրվարի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան Նիկոլ Փաշինյանը ձախողվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարած պատերազմում, այնքան նորանոր մեթոդներ են հնարում՝ Եկեղեցին քանդելու ուղղությամբ: Ըստ այդմ, մեր ունեցած տեղեկություններով, գործող իշխանությունների հակաօրինական բռնաճնշումները առաջիկայում կարող են նոր թափ ստանալ։ ՔՊ մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը ցանկություն ունի ընդհուպ քրեական գործ հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ և փորձել կալանավորել նրան մինչև Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, այսինքն՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում նույնիսկ բացահայտել է (կարևոր էլ չէ՝ կամա թե ակամա), թե ինչպես է պատկերացնում Հայ առաքելական եկեղեցու դեմ նոր հետապնդումները։ «…Մենք այսօր ունենք ինֆորմացիա, որ ճշտման փուլում է, այդ թվում՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ձևաչափերով, Հայաստանի Հանրապետություն են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով Հայաստանում օգտագործելու համար»,- ասել է նա։

Հայ առաքելական եկեղեցու դեմ գործող իշխանությունները մի քանի դրվագներով են փորձում պայքարել։ Եվ, մասնավորաբար, հասկանալով, որ կուսակրոնության և քաղաքական չեզոքության վերաբերյալ հայտարարությունները, Եզրաս Սրբազանի՝ իբր ՊԱԿ գործակալ լինելու թղթերն առանձնապես լուրջ արձագանք չեն գտել հանրության շրջանում, Փաշինյանը հիմա էլ անցել է Հայ առաքելական եկեղեցուն այլ եղանակով վարկաբեկելու գործին՝ հայտարարելով, թե Եկեղեցուն փոխանցված նվիրատվություններն օգտագործվել են Հայաստանում քաղաքական նպատակներով օգտագործելու համար։ Թեպետ ինքն էլ խոստովանում է, որ ինֆորմացիան ճշտման փուլում է, բայց և բնական է, որ իրավապահ համակարգն ու դատախազությունը կատարելու են Փաշինյանի ապօրինի հրահանգները՝ դրա համար օգտագործելով Հայ առաքելական եկեղեցու՝ տարբեր տարիներին արտերկրից ստացած նվիրատվությունների գումարների վերաբերյալ տեղեկատվական ամբողջ բազան։

Ըստ մեր աղբյուրի, ներկայում որոշակի ճշգրտումներ են անում, բանկերից ստանում են տեղեկություններ, փորձում Եկեղեցուն և այդ գումարները փոխանցողներին կապել օտարերկրյա հատուկ ծառայությունների՝ հատկապես ռուսական ծառայությունների հետ, և այդ կերպ հիմքեր ստեղծել Կաթողիկոսի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների դեմ քրեական գործեր վարույթներ նախաձեռնելու համար՝ նրանց մինչև Եպիսկոպոսաց ժողովը կալանավորելու նպատակով։ Փաշինյանն ինքն էլ հասկանում է, որ սա լրջագույն ու ծանր հետևանքներ է ունենալու իր և իր իշխանության համար, բայց և այլ տարբերակ չունի Եպիսկոպոսաց ժողովը խափանելու ճանապարհին։

Նմանատիպ նյութեր

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

Արթիկում ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ «Հրապարակ»

«Հրապարակ»- գրում է․ «Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արթիկում ՏԻՄ ընտրությունների նախօրեին բերման էին ենթարկվել «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանը։ Քիչ առաջ...

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Մահվան ելքով դժբախտ պատահար՝ Երևանի կառուցվող շենքերից մեկում

Հոկտեմբերի 19-ին Երևանում հերթական կառուցվող էլիտար շենքերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 11։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր...

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման կարևորությունը․ Նժդեհ Իսկանդարյան

Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։ «Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել...

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանն ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի և Գազ արտահանող երկրների ֆորումի պետությունների հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Իրանի դեսպանատնից: «Իրանի Իսլամական Հանրապետության...