Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ

28 Ապրիլի, 2026

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս, անդրադառնալով օկուպացված Ստեփանակերտի Մայր տաճարի ոչնչացմանը, նշել էր, որ «դատապարտելը ոչինչ չի տա ՀՀ քաղաքացուն»․

«Դու և քո նմանները, որոնք փորձում են արդարացնել հայկական եկեղեցիների կործանումը, ավերումը, քանդումը Ադրբեջանի պես թշնամական պետության կողմից, այսօր ձեզ իրավունք եք վերապահել, ձեր քաղաքական լիդերի գլխավորությամբ և մի քանի տիրադավ իբրև թե հոգևորականների մասնակցությամբ, քաղաքական օրակարգ ձևավորել և քաղաքական հա՞յտ նրկայացնել ընտրությունների շեմին, իբրև թե մտահոգված եք եկեղեցու բարենորոգման հարցերով…  Դուք, որ եկեղեցի քանդողների ձեռքը համբուրում եք, նրանց արարքներին էլ վախենում եք գնահատական տալ, այսօր հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց ….»,- դիմելով Թորոսյանին ու նրա ՔՊ-ական թիմակիցներին ու ղեկավարությանը՝ ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

«Խղճուկ և ողորմելի զանգված եք դուք. ձեր ներսի թշնամանքը, ատելությունը հայի ու հայկականի մասին չեք կարողանում քողարկել՝ այնքան շատ է ձեր ներսում այդ ամենը, ու կարծում եք, թե մեր ազգն այնքան հեռացած է իր ինքնությունից ու արմատներից, որ ձեզ պետք է ձա՞յն տա, քվե՞ տա…»,- խոսքը շարունակել է քահանան, ապա դիմել է նաև ժողովրդին։

«Սիրելի ժողովուրդ, խոսքս՝ ձեզ. դուք ու՞մ եք ձայն տալու, ու՞մ եք իշխանություն տալու՝ ձեր փոխարեն որոշումներ կայացնելու համար, ու՞մ եք օժտելու մանդատով՝ աշխարհում ձեզ ներկայացնելու համար. այս տեսակների՞ն, որոնք եկեղեցի քանդողի ձեռքը համբուրու՞մ են…

Այդ տեսակը մեր ինքնության հետ ընդհանրապես կապ չունի։ Սրանց գենը դեռ պետք է ստուգել՝ հայ են, թե հայ չեն։ Չեմ կարծում, որ հայն այդքան հայատյաց կլինի»,- ասել է Տեր Զարեհ քահանա Աշուրյանը։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ

ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը․ Թրամփ

Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ N12 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք լուրջ բանակցություններ ենք վարում Իրանի հետ, և եթե դրանք անհաջող լինեն, մենք կվերադառնանք լայնածավալ...

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը և Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման...

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել.  ի՞նչ են քննարկել

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ են քննարկել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։ Վարչապետ...

Պարեկների մասնակցությամբ 570 վթար ու պատահար է տեղի ունեցել. «Փաստինֆո»

Պարեկների մասնակցությամբ 570 վթար ու պատահար է տեղի ունեցել. «Փաստինֆո»

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տրանսպորտային միջոցների մասնակցությամբ վերջին 1․5 տարում 570 պատահար է գրանցվել, որի մասնակից ոստիկանության միայն 93 ծառայողի նկատմամբ է կարգապահական տույժ կիրառվել։ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից հայտնել են, որ...