«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

26 Օգոստոսի, 2026

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ հանրային տեղեկատվության բաժնից NEWS.am–ին պարզաբանել են «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ նշված էր Եհովայի վկաների համաժողովները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության բաժնից նշում են. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են, որոնք կազմակերպվում են ամեն տարի ամռանը և պլանավորվում են երկար ժամանակ առաջ։ Եհովայի վկաներն արդեն ավելի քան 130 տարի նման համաժողովներ են կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք անցկացվում են նաև Հայաստանում։

Համաժողովներին մասնակցում են Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։ Համաժողովների ծրագրերը բացառապես հոգևոր և կրթական բնույթ ունեն։ Ելույթների, հարցազրույցների և տեսանյութերի միջոցով մասնակիցները սովորում են Աստվածաշնչի սկզբունքները կիրառել առօրյա կյանքում, ինչը նպաստում է ընտանեկան արժեքների ամրապնդմանը, օրինապահ վարքի և բոլոր մարդկանց նկատմամբ հարգանքի դրսևորմանը։

Հարկ է նշել, որ Եհովայի վկաները համաշխարհային մակարդակով հայտնի են քաղաքական և միջկրոնական հարցերում չեզոքություն պահպանելու իրենց դիրքորոշմամբ։ Ուստի վերոնշյալ համաժողովների անցկացումը որևէ առնչություն չունի Հայաստանում ընթացող հասարակական կամ կրոնական զարգացումների ու դրանց շուրջ ծավալվող քննարկումների հետ և որևէ կերպ պայմանավորված չէ դրանցով»։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...