Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի շտաբներում. Իշխան Սաղաթելյան

2 Հունիսի, 2026

Ավելի վաղ տեղեկացա, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացրել «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբներում, մասնավորապես՝ Աշտարակում։ Խուզարկություն է կատարվել նաև Դաշնակցության Գերագույն մարմնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։

Ընդամենը պետք է արձանագրել, որ այս իշխանությունը նման քայլերով և մեթոդներով փորձում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը։ Այն փորձում է ազդեցություն գործել մեր աջակիցների, համակիրների և ընտրողների վրա, սակայն դա չի հաջողվելու։

Նիկոլ Փաշինյան, դու և քեզ սպասարկող իրավական համակարգը վաղուց արդեն կանխատեսելի եք դարձել, և նման ճղճիմ քայլերով ու մեթոդներով որևէ արդյունքի չեք հասնելու։

Երկրորդ կարևոր արձանագրումն այն է, որ ակնհայտորեն այս իշխանությունը գիտակցում է իշխանությունը կորցնելու վտանգը, և դրա գործողությունները պայմանավորված են հենց այդ վախերով։

Կոչ եմ անում միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել տեղի ունեցող գործընթացներին, տեսնել դրանք և տալ համապատասխան գնահատականներ։ Հակառակ դեպքում այսքան երկար ժամանակ կույր ձևանալն այլևս պարզապես անհնար է։

Մեր համակիրներին, աջակիցներին, ընտրողներին և առհասարակ մեր ժողովրդին վստահեցնում եմ, որ նման մեթոդներով այս իշխանությունը չի կարող վերարտադրվել։ Նրա միակ հույսը մնացել է ուժային կառույցների միջոցով, նման ապօրինի մեթոդներով, խոչընդոտել մեր շտաբների գործունեությունը, սակայն դա նույնպես արդյունք չի տալու։

Մեր ընկերներին և համակիրներին կոչ եմ անում շարունակել իրենց աշխատանքը, չշեղվել և ուշադրություն չդարձնել այս գործողություններին։ Ընդամենը չորս-հինգ օրից այս իշխանության ավարտը լինելու է։

 

Նմանատիպ նյութեր

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապալվել

Այսօր՝ հունիսի 24-ին, ուժեղ քամու պատճառով վնասներ են պատճառվել նաև Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ քամու հետևանքով տապալվել են մի քանի ծառեր։ Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավելի քան 2 ժամ է, ինչ Մեծամորի քաղաքապետարանից որևէ...

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Վարդաշենի շենքերից մեկում պայթյուն է եղել. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխել մի երեխայի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի...

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

ՍԴ-ն կարող է իրապես ԿԸՀ-ի որոշումը համարի անվավեր. Արամ Վարդևանյան

«Վարչական ռեսուրսի չարաշահում, ատելության խոսքի տարածում, քաղաքական հետապնդումներ և քրեաիրավական գործիքակազմը որպես վարչական ռեսուրսի օգտագործում, 100 հազարին հասնող ձայներ, որոնք ընդհանրապես վերահսկողական մեխանիզմ չեն ունեցել»,-ֆեյսբուքյան եթերում ասաց«Ուժեղ...

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Կարևոր հարցն այն է, թե արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ վերաբերյալ Իրանի այդ դիրքորոշումը. Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանի խորհրդարանի նախագահը ժամանել է Բաքու, որտեղ մասնակցելու է Իսլամական երկրների կոնֆերանսի պառլամենտական ասամբլեային: Ղալիբաֆը հանդիպել է նաև Իլհամ Ալիեւի Այստեղ իհարկե հետաքրքիրն այն է, որ Ղալիբաֆը մի քանի օր առաջ...

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են «Nissan X-Trail» մակնիշի, «Ford Fusion» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Kia Forte» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես...