Խոտորյալներից մեկը դարձի եկավ, մնացին 8-ը․ «Հրապարակ»

21 Փետրվարի, 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է   ․ Փաշինյանին միացած տիրադավներից Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը նախ մասնակցեց, ապա ստորագրեց Եպիսկոպոսաց ժողովի ամփոփիչ հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն էին հայտնում կաթողիկոսին։ Հիշեցնենք, որ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում հավաքից հետո ՀԱԵ 25 եպիսկոպոսներ հայտարարությամբ խոր մտահոգություն հայտնեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների առնչությամբ, կոչ արեցին ՀՀ իշխանություններին՝ «դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները եւ հարգել Եկեղեցու՝ դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը, վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին», ազատ արձակել կալանավորված եկեղեցականներին։

Մեր տեղեկություններով՝ Հովնան սրբազանին դարձի են բերել ամերիկահայ մեծահարուստները, համայնքի ազդեցիկ անդամները, որոնք նրան պարտադրել են հետ կանգնել տիրադավության ուղուց՝ զգուշացնելով, որ կարող են նախաձեռնել թեմի առաջնորդի փոփոխություն, ընտրության առաջ են կանգնեցրել նրան, եւ նա, քանի որ պակաս չափով է կախման մեջ Նիկոլ Փաշինյանից, «դարձ ի շրջանս» է արել։

Եպիսկոպոսները նաեւ հորդորել են «խոտորյալ ութ սրբազաններին՝ գործել Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ հավատարմության ուխտի եւ ծառայական կոչման գիտակցությամբ» եւ խնդիրներն արծարծել ու լուծել բացառապես ներեկեղեցական ատյաններում։ Ինչու ութ, քանի որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գեւորգ եպիսկոպոսն արդեն կարգալույծ է արվել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 21․ 02․ 26

Նմանատիպ նյութեր

ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ

ԵՄ խնդիրները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կրած վնասները․ ԱՀԾ

Եվրամիությունում գիտակցում են, որ եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ երկրում խորը տնտեսական ճգնաժամ կսկսվի, հայտնում է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն։ «ԱՀԾ-ին ստացված տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում հաշվի են առնում Հայաստանում...

Երեք օրում ՀՀ բնակիչները ավելի քան 234 միլիոն դրամ են վճարել տարբերվող ավտոհամարանիշերի համար

Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային աճուրդի միջոցով, մինչդեռ նոր չափորոշիչներով մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը կտրամադրվեն ուղիղ ձեռքբերմամբ։ Այս մասին Ներքին գործերի նախարարության...

Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա

Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով հինգ մեղադրյալ կա

ՔՊ–ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի...

Նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ․ Մարանդյան 

Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, նոր չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը կկազմի 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ։ Այս մասին Ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման...

Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը

Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները հաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման փոխադարձ հանձնառությունը։ Այս մասին հուլիսի 28-ին հայտնել են Կրեմլի...