Խոշոր հրդեհ Երևանում․ Բախվել են ավտոմեքենաներ

19 Մայիսի, 2025

«Ահազանգից հետո նախ դեպքի վայր է մեկնել երկու, ապա ևս հավելյալ երկու մարտական հաշվարկ»,- Երևան քաղաքի Սիլվա Կապուտիկյան փողոցում՝ հրդեհի վայրից, լրագրողներին ասաց ՆԳՆ  հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության ետի տեղակալ Մարտուն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։  Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

«Տեղում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, նախնական տվյալներով,  բետոնախառնիչը հետընթացով բախվել է գազատար խողովակին և սյանը, ինչի հետևանքով  հրդեհ է բռնկվել, նաև հնչել է պայթյուն։ Հարևանությամբ կայանված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա և BYD մակնիշի մեկ մեքենա հրդեհվել են։ Կայանված են եղել, վարորդները տարածքում չեն եղել։

Այդ ընթացքում  բետոնախառնիչի վարորդին հաջողվել է մեքենայից դուրս գալ, մարմնական վնասվածքներ չի ստացել։

Նախնական տվյալներով, որևէ տուժած այս պահին չկա»,- մանրամասնեց Մ. Սիմոնյանը։

Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։

 

Նմանատիպ նյութեր

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում․ «Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին...

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը։ Քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։ «Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...