Խոշոր չափի չարաշահումներ և մեղադրյալներ Բարձրագույն կրթության կոմիտեում. խոսքը շուրջ 200 միլիոնի մասին է. ArmLur.am

25 Նոյեմբերի, 2025

ArmLur.am-ի փոխանցմամբ՝  բացառիկ տեղեկություններ է ստացվել այն մասին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Բարձրագույն կրթության կոմիտեում բացահայտվել են խոշոր չարաշահումներ։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ արդեն կան մեղադրյալներ, իսկ նախնական տվյալներով՝ խոսքը վերաբերում է զգալի ծավալի չարաշահումներին։

Այս կապակցությամբ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին է դիմել՝ պարզելու, թե ինչ բնույթի խախտումներ են արձանագրվել Ժաննա Անդրեասյանի ղեկավարած նախարարության ենթակայությամբ գործող նշված կառույցում։

Հակակոռուպցիոն կոմիտեից ArmLur.am-ին հայտնել են. «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի երկու պաշտոնյաների մեղադրանքներ են ներկայացվել իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության համար»։

Միաժամանակ, ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ խոսքը շուրջ 200 միլիոն դրամի հասնող հնարավոր չարաշահումների մասին է։ Ընդ որում, պաշտոնյաներից մեկը, մեր տեղեկություններով, կալանավորվել էր։

Իսկ ի՞նչ գործառույթներ է իրականացնում այս կոմիտեն։

Ըստ պաշտոնական կայքի՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա մարմին է։

Մարմնի գործունեության ոլորտին են վերապահվել ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Գիտության կոմիտեի և ԲՈԿ-ի, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները՝ ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը։

Հիշեցնենք, որ չարաշահումների խայտառակ գործ էլ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել էր նախարար Անդրեասյանի ընկերուհու ղեկավարած բուհում՝ Մանկավարժական համալսարանում, որտեղ պրոռեկտորն ու ռեկտորը անպատկերացնելի ենթադրյալ հանցանքներ են գործել, և նախաքննությունը դեռ շարունակվում է։

Նմանատիպ նյութեր

Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու է՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. ԱԳՆ

Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու է՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ. ԱԳՆ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ, նշված է Թուրքիայի ԱԳՆ 2026 թվականի գործունեության ծրագրում Փաստաթղթում ընդգծվում է, որ տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն, բարեկեցություն և անվտանգություն...

Եվրոպական առաջնորդները հավաքվում են Կիևում

Եվրոպական առաջնորդները հավաքվում են Կիևում

Հուլիսի 15-ի առավոտյան, Եվրահանձնաժողովի նախագահից բացի, Կիև են ժամանել եվրոպական պետությունների բազմաթիվ այլ լիդերներ։ Մի շարք ուկրաինական լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ֆակտի ICTV»-ն և «Սուսպիլնե»-ն հրապարակել են նրանց գնացքով ժամանման կադրերը։ Ժամանման վայրում գտնվող...

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով

Երևանում հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 16-18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-20-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ ՝ 13-16մ/վ։ Հանրապետության տարածքում...

Մինչ համապետական ընտրությունները, իրենք հետընտրական կեղծիքներ էին անում ՏԻՄ-երում․ Բենիամին Մաթևոսյան

  «Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք Հայաստանը վերածվել է դասական ավտորիտար պետության։ Երբ քննարկում էինք մեր այս միջոցառման թեման, հարց բարձրացավ՝ արդյոք փաշինյանական Հայաստանն ավտորիտար երկիր է։ Այո՛, միանշանակ։ Այն, ինչ տեղի է...

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել. ՔԿ

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել. ՔԿ

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել: yerevan.today-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։ Նշանակվել է դատաբժշկական...