Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ

16 Սեպտեմբերի, 2026

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են «Nissan Tiida» մակնիշի, «Toyota Camry» մակնիշի, «Լադա» մակնիշի ավտոմեքենաները և 2 «Զիլ» մակնիշի բեռնատարները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի և դասակի հրամանատարի տեղակալ Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արայիկ Հովհաննիսյանը և Արմեն Մինասյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ճանապարհը ամբողջությամբ փակվել է։

Նմանատիպ նյութեր

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Գաղտնիք բացեմ՝ խլուրդը դուք եք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին

Դուք ասում էիք, թե խուզարկությունների ու կալանքների շրջանակում, ըստ ձեզ, եղել է «խլուրդ», որն ինֆորմացիա է փոխանցել։ Գաղտնիքը բացեմ․ ձեր ասած կոնտեքստում այդ «խլուրդը» դուք եք, որովհետև այդ ինֆորմացիան ստացվել է ձեր հայտարարություններից ու ասածներից։ Սա սարկազմով չեմ...

Էդ երբվանի՞ց դարձավ Քյարքի. մինչև ընտրությունները Տիգրանաշեն էր․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ տրոլինգ է անում, բռնում է բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարներին համատարած ռեպրեսիաներ է իրականացնում, ու հետո ասում է՝ Քյարքի եմ ասում, դե գնացեք հեղափոխություն արեք։ Այս ԱԺ-ում կառավարության հետ...

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել․ Պուտին

Ոչ մեկին չի հաջողվի մեզ բաժանել կամ վախեցնել։ Ռուս ժողովրդի ընտրությունը ցույց կտա, որ միլիոնավոր մարդիկ կանգնած են զինվորների կողքին, որ մենք միասնական ժողովուրդ ենք՝ ընդհանուր արժեքներով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ՌԴ Պետդումայի...

Ի՞նչ իրավական հիմքով եք Տիգրանաշենն անվանել ադրբեջանական անունով․ Վարդանյանը՝ Փաշինյանին 

«Նախքան հարցը՝ երեք արձանագրում։ Նախ՝ դուք երբևէ որևէ գրամով դաշնակցական չեք եղել, փոխարենը միշտ եղել եք պոպուլիստ։ Երբ ձեզ պետք է եղել՝ ազգային գաղափարախոսությունից եք խոսել, երբ պետք է եղել՝ հակառակի մասին եք խոսել։ Իզուր ձեզ ու ձեր...

Անկախության տոնի առթիվ երթևեկության սահմանափակումներ կլինեն

Անկախության տոնի առթիվ երթևեկության սահմանափակումներ կլինեն

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայրաքաղաք Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։ Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում...