Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 270 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Շոկեր Ա․-ն իր վարած «Pilsan» մակնիշի կցորդիչով բեռնատարով կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Կապան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում վարորդին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։






