«Խի՞ չեք զոհվել»-ի ամենամեծ պատասխանը` «իսկ խի՞ են զոհվել, ո՞նց են զոհվել»․ Տաթևիկ Վիրաբյան

22 Մայիսի, 2026

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ՝ Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Խի՞ չեք զոհվել»-ի ամենամեծ պատասխանը` «իսկ խի՞ են զոհվել, ո՞նց են զոհվել»․․․
Խի՞ է զոհվել եղբայրս իսկ նրա արյամբ պատված սարերն ու քաղաքը ստորագրությամբ հանձնվել թուրքին։
Խի՞ են զոհվել լիքը տղերք ու գերեզմանի էլ չեն արժանացել, իսկ էդ չարժանացնողը բերանն արնոտ հիմա փողոցներն ա ընկած։
Խի՞ են անհիմն պայմաններում տղերք զոհվել, Պապիկյան Սուրեն։
Երբ արնատենչ գազանի նման ոռնում եք թե խի չենք զոհվել, թե իմ մյուս եղբայրը խի չի զոհվել, բա դուք խի՞ եք կենդանի։
Պապիկյան Սուրեն, դու ի՞նչ ունես էս ազգի համար արած, բացի վիզդ ու փորդ հաստացնելուց՝ ի՞նչ ես արել։
Հոխորտում եք, թե խի՞ դիրք չեն գնացել ու զոհվել…
Նախ բանակն էլ ա ձեր ձեռքը, երկիրն էլ, ռեսուրսն էլ, բա խի՞ չեք տարել Արա կարողա՞ գիտեք մոռացել ենք ինչ հերթեր էր վայենկոմատներում ու մարդկանց չէիք տանում, ես ձեզ քանի հետաքրքիր դեպք պատմեմ էն տղերքի մասին, ում վայենկոմատը մերժել ա, բայց ճամփա են ընկել Արցախ։
Քանի զանգ եմ կռվի օրերին ստացել, որ ասել են, թե՝ Տաթև ջան մեզ Ղարաբաղ չեն տարել, գոնե ասեք ստեղ մի բանով օգնենք կամ մեքենայով ինչ պետք ա հասցնենք Արցախ, կամ ուր պետք ա։
Հաշիվ չկա էդ զանգերին ու առաջարկներին, որ էդ օրերին ստացել եմ…
Գոնե ռեխներդ փակեք…»։

Նմանատիպ նյութեր

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի

Սպիտակ տանն ավարտվել է Զելենսկի-Թրամփ հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ «Մենք քննարկեցինք Patriot համակարգերի համար հրթիռների արտադրության լիցենզավորման հարցը, ինչպես նաև մի շարք այլ գաղափարներ, որոնք կարող են օգտակար լինել։ Մենք նաև խոսեցինք դիվանագիտության մասին....

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդում է Սպուտնիկ Արմենիան: Այն մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։  Վարույթը...

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում սկսել է հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը։ «Զելենսկու հետ հանդիպումը սկսվել է ժամը 9:47-ին (տեղական ժամանակով)», - հայտնել են ԱՄՆ...

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է

Թուրքիայում Դերսիմի (Թունջելի) Հոզաթ գավառի Էրգեն (Գեչիմլի) գյուղում գտնվող հազարամյա հայկական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հայտնի է Էրգանի վանք անունով, անխնամ մնալու հետևանքով փլուզման եզրին է, հաղորդում է Ermenihaber.am-ը։ Քարաշեն ճարտարապետությամբ, կամարակապ...