Խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը. Հովնան սրբազան

5 Ապրիլի, 2026

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ։

««Զի՞ խնդրէք զկենդանին ընդ մեռեալս,

չէ՛ աստ, քանզի յարեաւ»

Ղուկաս ԻԴ 5-6

Իմ շատ սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,

Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության սքանչելախորհուրդ և հոգեզվարթ տոնի առթիվ ու ցնծությամբ ողջունում բաղձալի ավետիսով` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քրիստոս Հարության լուսապայծառ շնորհը պարգևեց մարդկանց, Իր աստվածային անսահման սիրով ցրելով անհուսության խավարը՝ որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, աշխարհն ավերող աղետներից: Եվ մենք սիրելինե՛ր, այս սքանչելի տոնին պիտի կարողանանք արժևորել մեզ տրված կյանքը, Հարության հույսով ու սպասումով, աստվածային պատգամների գործադրմամբ ապրելով երկրային մեր ժամանակը:

Արդարև, աշխարհը ցնցող մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ և դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, համերաշխությունը և խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց Աստծուն հակառակ և միմյանց դեմ ՝ զորացնենք մեր հոգիները Սուրբ Հարության կենսառաք և հրեշտակավանդ ավետիսով:

Սիրելի՛ հավատացյալներ,

Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բազմաթիվ ծանր փորձություններ, և այսօր էլ բոլոր մեր մեղքերի ու սխալների, թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ նորոգվենք գոտեպնդվենք Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք արհավիրքները հաղթահարելու ուղին:

Գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված, որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորացնի ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, անսասան պահի Հայոց աշխարհը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում և համայն աշխարհում:

Սուրբ Հարության հոգենորոգ խորհրդով եւ կենդանարար շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:

Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»,- ասվում է Սրբազանի ուղերձում։

Նմանատիպ նյութեր

Տակը բան լիներ՝ Մարտի 1-ի խայտառակության տակ չէին մտնի․ էլ փամփուշտ չունեն կրակելու․ Բագրատ Միկոյան

  «Նախագահ Քոչարյանի ռուսամետության հետ կապված՝ գիտեք, ամենևին վատ չէ, այլ շատ լավ է, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, պետական այր, ով ռուսական իսթեբլիշմենթի բոլոր օղակներում ունի ազդեցություն և հարգանք։ Առավել ևս արդեն թշնամանքի...

Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել. Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման ջանքերի մասին

Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել. Ռուբեն Վարդանյանի կինը՝ ամուսնու ազատ արձակման ջանքերի մասին

Forbes Woman-ի հետ բացառիկ հարցազրույցում բարերար և Noôdome-ի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը խոսել է իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի 2023 թվականին ձերբակալությունից հետո տեղի ունեցածը, թե ինչպես է նա այժմ կառավարում իրենց ընտանեկան գործերը և բարեգործական նախագծերը, և...

Վրաստանի հետ սահմանին երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Վրաստանի հետ սահմանին երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

Օգոստոսի 31-ին տեղական ժամանակով ժամը 12:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44.19⁰ աշխարհագրական կոորդինատներով...

Արագածոտնի մարզում փորձել են քաղաքացու առևանգել. Շամշյան

Արագածոտնի մարզում փորձել են քաղաքացու առևանգել. Շամշյան

Օգոստոսի 27-ին  Արագածոտնի մարզում կանխել են քաղաքացու առևանգումը, ում, ըստ տեղեկությունների, պետք է սպանեին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Այդ օրը ժամը 23:40-ի սահմաններում Ապարանում Պարեկային ծառայության կարգախումբը նկատել է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին անկանոն...

Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ խմբային գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

2026 թ․ օգոստոսի 21-ին իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել խմբային գանգատ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայ գերիների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Այս մասին...