Խամենեի սպանությունը կարող է դառնալ կրոնական նոր հակամարտության պատճառ

1 Մարտի, 2026

Այաթոլլահ Խամենեի սպանությունն ունի ևս մեկ համատեքստ՝ մեզ համար գուցե մի փոքր անծանոթ, բայց հարազատ համատեքստ։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը.

«Չպետք է մոռանալ, որ տարածաշրջանի տասնյակ միլիոնավոր շիաների համար Խամենեին մարմնավորում էր կրոնական հավատքի լեգիտիմությունը և գաղափարախոսական շարունակականությունը։

Այլ բառերով ասած՝ այաթոլլահ Խամենեի սպանությունը կարող է դուրս գալ աշխարհաքաղաքական ու զուտ ամերիկա-իսրայելա-իրանական հակամարտության սահմաններից ու դառնալ տարածաշրջանային կրոնական նոր հակամարտության պատճառ։ Ազգային անվտանգությունից ավելի սա կարող է վերածվել ինքնության, հավատի ու զոհաբերության խնդրի։ Սրան եթե գումարենք պրոիրանական ռազմական բջիջները Սիրիայից մինչև Եմեն, կունենանք պոտենցիալ մեծ բախումների հավանականության մեծացում։

Մերձավոր Արևելքում, Խամենեի սպանության պես մեծ իրադարձությունները հազվադեպ են ավարտվում բուն կատարված գործողությամբ։ Նման դեպքերը փոխում են ինքնություններ ու արված տասնյակ հաշվարկները կարող են առոչինչ լինել, քանի որ հնարավոր չէ լիարժեք հաշվարկել միլիոնավոր մարդկանց ինքնությանւ հարվածելու արձագանքը։

Էնպես որ ոչինչ չի ավարտվել, այլ նոր է սկսվում. մենք ապրում ենք պատմական ժամանակաշրջանում, որտեղ 1991 թ. հետո ստեղծված աշխարհը, որին բոլորս սովոր էինք, այլևս բացառապես հիշողություն է լինելու՝ անկախ նրանից դուր է գալիս դա մեզ, թե ոչ»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...