Խաղաղության մասին խոսում են այն ժամանակ, երբ խաղաղությունը կասկածելի է կամ չկա․ Ռոբերտ Քոչարյան 

2 Հունիսի, 2026

«Փորձեցի հիշել մեր վերջին հանդիպումը․ 2021 թվականին էր՝ հինգ տարի առաջ։ Գիտեք, այն ժամանակ մի կողմից ավելի հեշտ էր, մյուս կողմից՝ ավելի դժվար։ Դժվար էր, որովհետև այս իշխանությունը համարյա նույն բաներն էր ասում, ինչ մենք էինք ասում։ Եթե հիշում եք՝ դեօկուպացիա, Շուշի, Հադրութ, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի համար պայքար և այլն, և այլն։ Խոսույթը շատ չէր տարբերվում։ Ուղղակի մենք ասում էինք, որ սրանք ի վիճակի չեն դա անել։ Սրանք պատերազմ են բերել, պարտվել են պատերազմում, և պարտության խորհրդանիշ դարձած մարդը պետք է լքի երկրի ղեկավարի պաշտոնը։

Հիշո՞ւմ եք՝ սա էր մեր խոսույթը։ Իսկ ինչ խոստացել են, արել են ճիշտ հակառակը։ Բոլոր առումներով։ Չի կատարվել ոչ մի խոստում։

Հիմա իմ հարցադրումը հետևյալն է․ ինչի՞ մասին են ընտրությունները ընդհանրապես։

Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ առաջնորդ գալիս է, տալիս է խոստումներ, ներկայացնում է իր ծրագրերը և հինգ տարի անց պարտավոր է հաշվետու լինել՝ ինչ է արել, ինչ չի արել։ Պետք է Ա կետից հասնի Բ կետ։

Այս մարդիկ արել են բաներ, որոնք որևէ կապ չունեն իրենց ծրագրերի ու խոստումների հետ։ Եվ դա է պատճառը, որ այս քարոզարշավը վերածվել է ատելության, թշնամանքի, ուղղակի թույնի տարածման։ Ավելի տոքսիկ քաղաքական միավոր, որը մասնակցում է ընտրություններին, ես չեմ տեսել։ Եվ չեմ էլ մտածել, որ դա հնարավոր է», — այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, Բերդ համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում օտարերկրյա առաջնորդներին հասկացրել է, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էր բերել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում (Ալյասկա նահանգ)...

«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Էլիբեգովա

«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքի» պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կառույցը հանդիսանում է 1989թ. դեկտեմբերի 28-ին հիմնադրված «Ադրբեջանի փախստականների ընկերության» իրավահաջորդը։ Ալիևի 2022թ. դեկտեմբերի 24-ի...

Սերբիայի նախագահը հրաժարական կտա

Սերբիայի նախագահը հրաժարական կտա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական կտա առաջիկա շաբաթներին և կնշանակի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտնել է ինքը՝ Վուչիչը։ Սահմանադրության համաձայն՝ նրա երկրորդ նախագահական ժամկետը նախատեսված էր ավարտել...

Քաջարանի թունելի կառուցման համար կպահանջվի 6 տարի

Քաջարանի թունելի կառուցման համար կպահանջվի 6 տարի

Այսօր տեղի է ունեցել Քաջարանի թունելի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամադիին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և այլ պաշտոնյաներ։ Շրջայցից հետո տեղի է ունեցել Քաջարանի թունելի կառուցման պայմանագրի ստորագրման...

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 9 վիրավորներից 2-ն անչափահաս են

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 9 վիրավորներից 2-ն անչափահաս են

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 18:50-ի սահմաններում Սևան Զովաբեր ավտոճանապարհի Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն...