Խաղաղության համաձայնագրի շուրջ երեկ չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստվում սպասել ՀՀ-ի կողմից իրենց առաջադրված մյուս նախապայմանների կատարմանը: Այս մասին ԱԺ ճեպազրույցներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ըստ էության, Ադրբեջանը սպառնում է, որ եթե ՀՀ-ն իր պատկերացումների ժամկետում չիրականացնի պահանջները, կարող է առ ոչինչ համարել 17 կետից բաղկացած բանակցային փաթեթը, որն արդեն համաձայնեցվել է»,-ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի նախապայմաններն այս դեպքում առաջնային երկու բան են ներկայացնում՝ Մինսկի խմբի լուծարում և Սահմանադրության փոփոխություն. «Դրանց ՀՀ իշխանությունները դեմ չեն, ուղղակի պատճառաբանում են, որ երկար պրոցես է և հնարավոր չէ մեկ կամ երկու ամսում իրականացնել»։
Մանրամասն՝ տեսանյութում: