Ես հայտարարությամբ հանդես եմ եկել, ոչ մեկի հարցին չեմ պատասխանում: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Հայտարարությամբ հանդես եմ եկել, լռեք: Շփոթվել եմ, հետո հայտարարություն եմ տարածել»,-ասաց նա:
Երբ լրագրողը նշեց, որ այդ հարցազրույցում մի քանի անգամ նշել է այդ մասին, Խաչատուր Սուքիասյանը հունից դուրս եկավ և սկսեց բղավել ու ձեռքը տնկել լրագրողի վրա։
«Լսի, ներողություն եմ խնդրել, հեռացեք ստեղից: Չեմ տալիս հարցազրույց, հեռու գնացեք: Չեմ ուզում հարցազրույց տալ: Դու շատ վատ մարդ ես: Դուք փող եք աշխատում, ուզում եք ձեր յութուբներով ձեզ շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասացի՝ շփոթվել եք: Երբ եղել էր պայթյունի դեպքը, պահի տակ 210-ի պահով 10 ասեցի: Ես ուզում էի ասել, որ մարդիկ պայթյունից էլ են զոհվել: Մարդ եմ, ուղեղիս մեջ էդ թիվն եղել, ներողություն եմ խնդրել, անհարմար չի՞: Մարդ եմ, չէ՞:
Ես մեքենայի մեջ եմ հիշել, զանգել եմ մեր տղաներին, ասել եմ՝ մի հատ ճշտեք, ոնց որ սխալ թիվ եմ ասել: Կա՞ մարդ, որ չի շփոթվում»,- հայտարարեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։