Վթար՝ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ

19 Հունիսի, 2025

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է SHamshyan.com–ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:

Նմանատիպ նյութեր

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից: Հայաստանում զինվորական հավաքների զորակոչված 2 հոգևորականների անունները  Նրանք են՝ Արսեն քահանա...

Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը

Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը

Yerkir.am-ի տեղեկություններով` այսօր Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կինը՝ բժշկուհի Լիանա Խաչատրյանը։ Քիչ առաջ նա դուրս է եկել Քննչական կոմիտեից՝ հրաժարվելով ցուցմունք...

Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին

Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ․ Պուտին

Խաղաղության բանակցությունները դադարեցվել են Ուկրաինայի նախաձեռնությամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Կիևը, Ռուսաստանի դեմ հարվածներ հասցնելով, փորձում է ստեղծել բարենպաստ պայմաններ ընդհատված բանակցությունների վերսկսման համար։ Ռուսաստանը պատրաստ է...

Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում

Վերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքում

Իրանը վերականգնել է օդային երթևեկությունը երկրի ամբողջ տարածքում, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-իսրայելական զորքերի հարձակման հետևանքով փակվել էր Իրանի ողջ օդային տարածքը,...