«Մենք դեռ տեղյակ չենք գործընթացի բոլոր մանրամասներին: Լիքը բան մենք իմանում ենք բաց աղբյուրների հետախուզությունից, լիքը բան մենք իմանում ենք, երբ որ փաստը արդեն կատարված է և դա մանր-մանր հասարակությանը տրամադրվում է: Երկրորդ պատճառը, որովհետև էս գործընթացն, իրականում, նույնիսկ բանակցային ձևաչափում, վերջնականապես հաստատված չէ: Այսինքն՝ հենց այս պահին էլ քննարկում գնում է, իհարկե թուրքական ու ադրբեջանական պարտադրած սահմաններում, գնում է քննարկում, թե որ դետալը ոնց է մնում: Եվ երրորդը, ինչքան էլ որ թվում է, թե հատկապես անցյալ տարվա օգոստոսի 8-ից հետո միջանցքի մասին ամեն ինչ պարզ է, գրված է, ասված է, այն եղելություն է, բայց փառք Աստծո եղելություն չէ հա՞, հլը չի եղել դա, ինչքան էլ որ պայմանավորվել են, եթե դա չի եղել, ուրեմն դեռ կարող է փոփոխվել ու ես վստահեցնում եմ, որ հենց հիմա ընթացող իրանական պատերազմի պատճառով այն փոխվելու է»,- այս մասին «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






