Ուժեղ պետությունը պաշտպանում է նաև իր քաղաքացու արժանապատվությունը․ Լևոն Քոչարյան

7 Մարտի, 2026

Ես բավականաչափ մեծ եմ՝ հիշելու համար 90-ականների մութն ու ցուրտը, պատերազմը, դժվարությունները, բոլոր այն զոհողությունները, որոնց գնացել են մեր մեծերը անկախություն կերտելու համար, բայց միևնույն ժամանակ նաև բավականաչափ երիտասարդ եմ հասկանալու համար այսօրվա աշխարհը, արհեստական բանականության, գլոբալ փոխկապվածության արագ և անդադար զարգացող և փոփոխվող աշխարհը: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, «Բեկում» համաերիտասարդական ֆորումի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Հետաքրքիր է, որ ես ունեմ և՛ 20 տարեկան ընկեր, և՛ 60 տարեկան ընկեր, և այս իմաստով, որոշ առումով ինձ նաև կամուրջ եմ զգում այս ամենի միջև: Հատկապես վերջին տարիներին մեր երկրում խոսույթը կարծես ավելի շատ գոյատևման մասին լինի: Մեզ փորձում են համոզել, որ ուժեղ երկիրը այն երկիրն է, որը ավելորդ աղմուկ չի բարձրացնում և զիջում է իր արժանապատվությունը  քարտեզի վրա աննկատ գոյատևելու համար: Ես արմատապես մերժում եմ դա:

Կարծում եմ, որ ուժեղ երկիրը այն երկիրը չէ, որ պարզապես գոյատևում է և ոչ թե պարզապես իր երկրի սահմանները պաշտպանում, այլ պաշտպանում է նաև իր քաղաքացու արժանապատվությունը։ Ուժեղ պետությունը այն պետությունն է, որի քաղաքացի լինելով դու կարող ես ճանապարհորդել աշխարհով մեկ, ամեն տեղ հանել քո անձնագիրը և զգալ բացարձակ հպարտություն, ոչ թե խղճահարություն կամ անհանգստություն, այլ հարգանք»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում. իրար վրա զենք են պահել

Մայիսի 10-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան փողոցում, գարեջրի ակադեմիայի մոտ ծեծկռտուք է, զենք են պահում իրար վրա և հայհոյում են միմյանց։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը,...

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ Աստծո առաջ պատասխանատու ենք. Հայր Ռուբեն

Ռուբեն վարդապետ Զարգարյանը գրում է. «Դատարկ քվեն երբեք դատարկ չի մնում: Անտարբերությունը նույնպես ընտրություն է։ Երբ մարդը հրաժարվում է իր պատասխանատվությունից, նրա լռության տեղը լրացնում են ուրիշների կամքն ու որոշումները։ Մասնակցե՛նք ընտրություններին՝ գիտակցելով, որ...

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Բորբոսնած կեղծ հնություն է, մարդիկ կան, պարզվում է՝ ձրի են. Բագրատ Միկոյան

Սա այլևս բորբոսնած հնություն է, մարդիկ կան, որ թվում էր էժան են, բայց, պարզվում է, ձրի են։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի վերաթարմացրած ձայնագրությանը, ըստ...

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

ԱԱԾ մեկուսարանում նշել են Բագրատ սրբազանի 55-ամյակը

«Դատարկ սեղանի շուրջ, բայց Սրբազան Հոր իմաստության ու լավատեսության առատությամբ ԱԱԾ մեկուսարանում նշեցինք քաղբանտարկյալ արքեպիսկոպոսի 55-ամյակը: Հավատով, որ շատ շուտով ունենալու ենք ազատագրված Հայաստան»,- գրել է Սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ Բագրատ Սրբազանի...