Ուրուգվայի խորհրդարանն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին

Ապր 11, 2025

Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում են Ուրուգվայում ՀՀ դեսպանությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է:

Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, Անա Օլիվերան և Պեդրո Խիսդոնյանն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրին՝ հիշեցնելով, որ Ուրուգվայի խորհրդարանը միաձայն ընդունել է հայտարարություն՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

Ուրուգվայցի խորհրդարանականներն իրենց առանձնահատուկ հարգանքն ու համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդին, ուրուգվայահայ համայնքին, ողջունել նիստին ներկա ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանին և բարձր գնահատել դեսպանության գործունեությունը:

Նմանատիպ նյութեր

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏ». ՔՊ-ական զառանցանք․․․․․ Արթուր Խաչատրյան

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏ». ՔՊ-ական զառանցանք․․․․․ Արթուր Խաչատրյան

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Նիկոլն ու նիկոլականները, ոգևորության պահին, հայտարարում են, թե Հայաստանի վերանկախացումից ի վեր մեր երկրի միակ հաջողությունը Կիրանցի հատվածում կառուցած պատն է։ Այն, որ նիկոլն ու նիկոլականները հպարտանալու ոչինչ չունեն,...

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Հասկանում եմ՝ գումարում-հանումից մի քիչ ավելի բարդ է, բայց պետք է տնտեսական էֆֆեկտը հաշվարկել. Վահրամ Միրաքյան

Եթե հարկային քաղաքականության հիմքում դնենք ոչ թե տնտեսության զարգացումը, այլ շատ հարկային մուտքեր, ապա մենք կկործանենք թե տնտեսությունը, թե հարկային մուտքերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանը․ «Մեկ-մեկ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Տեղի է ունենում ավանդական Ջահերով երթը

Հանրապետության հրապարակից մեկնարկում է ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված ավանդական Ջահերով երթը։ Երթը Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով կշարժվի դեպի Կիևյան փողոց և Ծիծեռնակաբերդի...

«Ավետյաց լեռը». Ֆիլմ՝ մեր պատմության, հիշողության, բռնագաղթի և մերօրյա ուրացման փորձերի մասին

Արարատ՝ «Ավետյաց լեռը». ֆիլմ մեր պատմության, հիշողության, արմատների, գոյության պայքարի, դավադրությունների, բռնագաղթի և մերօրյա ուրացման քաղաքականության մասին: Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ...