«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ»

16 Մայիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Գործարար շրջանակներից տեղեկություններ են հասնում, որ իշխանությունը, բառի ամենաուղիղ իմաստով, տեռոր է սկսել իրենց դեմ։ Գործարարներին բաժանել են 3 խմբի՝ օլիգարխիա, միջին ու փոքր, եւ ամեն մեկի մասով համապատասխան աշխատանքներ են տարվում։ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ բանագնացներ են նշանակվել, որոնք բանակցում են գործարար շրջանակների հետ, որ նրանց օգտագործեն իշխանության օգտին:

Բանագնացները տարբեր են․ մի տեղ տվյալ տարածքի «խառոշիներն» ու հարց լուծողներն են, մի տեղ՝ մարզպետներն ու համայնքապետերը, մի այլ տեղ` ուժայինները կամ ՔՊ-ամերձ գործարարները։ «Աշխատանքներ» ասվածն էլ շանտաժն ու սպառնալիքն են. «կա՛մ մեզ հետ եք, կա՛մ ձեզ ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»։

Ընդ որում, այդ ամենն ասելուց հետո պարտադիր շեշտում են, որ Նիկոլ Փաշինյանի անունից են եկել զրուցելու։ Որոշ գործարարներ հակադարձել են, թե 30 տարի քաղաքական գործընթացներին եւ թեմաներին երբեւէ չեն խառնվել, հիմա էլ չունեն նման ցանկություն, բայց նման որեւէ հիմնավորում իշխանությունը չի ընդունում, չխառնվելը որակում է իբրեւ իր դեմ սաբոտաժ, հետեւաբար՝ փոխանցում են վարչապետի հրահանգը՝ կա՛մ աշխատում եք, կա՛մ «սեւ ցուցակում» եք հայտնվում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»․  թերթի՝ 16․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

Եվս մի ՔՊ-ական է հրաժարվել մանդատից

Եվս մի ՔՊ-ական է հրաժարվել մանդատից

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի ղեկավար։ Այս մասին գրել է Տավրոս Սափեյանը։ «Այս որոշումը կայացրել եմ՝ առաջնորդվելով իմ համաքաղաքացիների...

Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ

Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 9–ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16.50–ի սահմաններում «Tesla» մակնիշի ավտոմեքենան Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհին՝ դեպի Դիլիջան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում 4–րդ ոլորանից գլորվելով ու բախվելով ծառերին, հայտնվել է 5–րդ...

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց. «Փաստինֆո»

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց. «Փաստինֆո»

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակեցին։ Նա կալանքը կկրի տանը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանն հայտնել է, որ Վերքննիչ դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության առաջաին...

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Արևմուտքը ձևացնում է, թե պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցում, բայց այժմ բացահայտ սկսել է Ռուսաստանին վերջնագրեր...

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ կյանքի այս փուլում որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով...