Մենք ունենք փաստաթուղթ, որը ե΄ւ Հայաստանի Հանրապետության, ե΄ւ Ադրբեջանի համար ընդունելի է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում, ո΄չ Ադրբեջանի, ո΄չ մեզ համար չկա»,-ասել է նա: