Փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում. Տաթևիկ Հայրապետյան

21 Մարտի, 2025

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Հայերն ի սկզբանե չեն եղել Ադրբեջանի տարածքում, ոչ էլ ողջ Հարավային Կովկասում։ Նրանք բնիկ չեն։ Նրանք վերաբնակեցվել են Ցարական Ռուսաստանի կողմից։ Նրանց վերաբնակեցման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթեր կան, և ոչ մի հայ քաղաքական գործիչ կամ պատմաբան չի կարող դա հերքել։ Եթե ուսումնասիրեք Արկադի Ղուկասյանի տոհմաբանությունը, պարզ կլինի, թե երբ են նրա նախնիները ժամանել ադրբեջանական հող և բնակություն հաստատել։ Նրանց Ադրբեջանին կապող ոչինչ չկա։ Նրանք երբեք կառուցող չեն եղել, նրանք միշտ կործանիչներ են եղել․․․Սա հայկական վանդալիզմ է. Հիմա, երբ անկյուն են ընկել, ողորմելի մարդկանց պես են իրենց պահում․․․»,- նման ատելության խոսքով է հանդես եկել Ադրբեջանի ԱԺ փոխնախագահը իր հարցազրույցներից մեկում։ 

Հայերի՝ բնիկ լինելու, այդ թվում՝ հենց Արցախի տարածքում բնիկ լինելու մասին փաստերն այնքան շատ են, որ այդտեղ անգամ քննարկման թեմա էլ չկա, բայց ցավալին այն է, որ նման ձևակերպումներով նրանք ոչ միայն ատելության խոսք են տարածում՝ պետական մակարդակով, այլ փորձում են հարցականի տակ դնել հայերի ապրելու իրավունքն այս տարածաշրջանում»:

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...