Ուկրաինան գիշերը 115 ԱԹՍ-ով գրոհել է ՌԴ տարածքը

Ապր 15, 2025

Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի մարզի օդային տարածքում ոչնչացրել են 109 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ, ևս երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Վորոնեժի մարզի , և մեկական անօդաչու թռչող սարք՝ Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի մարզերի  օդային տարածքում։ Գիշերը Կուրսկում աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգ, և տեղի բնակիչները հայտնել են երկնքում առնվազն երկու տասնյակ պայթյունների մասին: Բնակելի շենքերի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 85-ամյա մի կին է զոհվել, ևս ինը մարդ վիրավորվել է, այդ թվում՝ բեկորային վնասվածքներ և այրվածքներ։ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ զոհեր և ավերածություններ չկան։ Բրյանսկում նույնպես զոհեր չկան։ Մյուս մարզերի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել գիշերային հարձակումները:

Նմանատիպ նյութեր

Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք

Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք

Համաձայն «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի տվյալների, վերջին հինգ տարիների ընթացքում (2020-2024 թթ․) արձանագրվել է սեռական բռնության 164 դեպք, որից 61-ը անչափահասի նկատմամբ։ Նախորդ տարի՝ 2024 թվականին արձանագրվել է 43 դեպք։ Սեռական բռնության ենթարկված անձանց...

Սերգեյ Կիրիենկոն՝ Հայաստանի հետ հարաբերությունների համակարգող

Սերգեյ Կիրիենկոն՝ Հայաստանի հետ հարաբերությունների համակարգող

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ու նրա ենթակայության ներքո գտնվող վարչության աշխատակիցները սկսել են զբաղվել Հայաստանի հարցերով։ Այս մասին գրում է  «Ведомости» պարբերականն ու հիշեցնում, որ նախկին Հայաստանի հարցերով զբաղվում էր...

«Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք». Բժիշկը՝ Արթուր Չախոյանի մասին

«Ունենք մեզ անհանգստացնող գլխի վնասվածք». Բժիշկը՝ Արթուր Չախոյանի մասին

Կարելի է ասել հիմնական հետազոտությունները ավարտված են, ունենք որոշակի մարմնական վնասվածքներ, հետագա դինամիկ հսկողության և վիճակը ավելի ռեալ գնահատելու համար առաջարկվել է հիվանդանոցային հսկողություն և բուժում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Սուրբ Գրիգոր...

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարել է․ «Համացանցում տարածվել է տեսանյութ, որում Նոր Նորքի թաղապետն ու նրա ենթակաները խուլիգանական գործողություններ են կատարում հանրային գործիչ Արթուր Չախոյանի հանդեպ։ Իրավական առումով զավեշտն այն է, որ դեպքի վայր ժամանած...

Արթուր Չախոյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

Արթուր Չախոյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց

Արթուր Չախոյանը ոստիկանների ուղեկցությամբ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: «Հարձակվել են ինձ վրա, սրանք խուլիգան, թալանչի պիղծ իշխանություն են՝ թաղապետի գլխավորությամբ: Չեմ բացառում, որ վերջում պարզվի, որ ես եմ մեղավոր»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն...