ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը դեռ ուժի մեջ է, սակայն շուտով ժամկետը կսպառվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Նախօրեին հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ, պատասխանել է Կուրսկի մարզում ուկրաինական զորքերին խնայելու` Թրամփի կոչին։ ՌԴ նախագահը նշել էր, որ զենքերը վայր դնելու և հանձնվելու դեպքում նրանց հանդեպ արժանապատիվ վերաբերմունքը երաշխավորվում է։
Ավելի ուշ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սոցկայքի իր էջում գրել էր, որ «եթե Կուրսկում գտնվող ուկրաինական զորքերը հրաժարվեն զենքերը վայր դնել, անխնա կոչնչացվեն»։