«Սա 1915թ․ Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, անապատում հայտնված հայ ժողովրդի զավակ է, կինը՝ իր զավակի հետ։ Իսկ սա 2023թ․ Արցախում էթնիկ զտման ենթարկված հայ կնոջ պատկեր է, իր երեխան կրծքին։ Ցեղապսանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք Ցեղասպանության պատկերը՝ երկու հայկական պետութուն ունենալու պարագայում։ Սա այն պատճառով էր, որովհետև թշնամին «դարձավ» «կիրթ ու կառուցողական»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ցուցադրելով լուսանկարներ։
Նա կոչ արեց բոլոր նրանց, ովքեր մերժում են Հայաստանի իշխանության ուրացման քաղաքականությունը, ապրիլի 23-ին, ժամը 19։15 Հանրապետության հրապարակում միանալ ջահերով երթին։
Մանրամասն՝ տեսանյութում։