Ովքեր են կազմակերպել Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն ու ինչ կապ ունեն Մելիքբեկյանի հետ. «Ժողովուրդ»

30 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս Հայաստանում գրեթե ոչ մի մեծ միջոցառում առանց վայրիվերումների չի անցնում՝ սկսած Սնուփ Դոգից մինչեւ ֆուտբոլի խաղեր։

Օգոստոսի 14-ին ՀՖՖ-ն հայտարարեց սեպտեմբերի 6-ին սպասվող Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի մեկնարկի մասին, սակայն կայքը տեխնիկական խնդիրներ ունեցավ։

Որոշ ժամանակ անց Ֆեդերացիան հայտարարեց, որ արդեն վաճառվել է 2500 տոմս, բայց կայքը տեխնիկական խնդիրներ ունի եւ անհասանելի է, ինչից մեկ ժամ անց էլ ՀՖՖ-ն հայտարարեց, որ տոմս գնելու համար ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո համակարգի գործունեությունը խաթարվեց. տոմս գնել փորձող քաղաքացիների էկրաններին հայտնվող վահանակը հուշում էր՝ «տոմսերն արդեն սպառված են»։

Ֆուտբոլասերները դժգոհության մեծ ալիք բարձրացրին, քանի որ նրանցից որեւէ մեկը տոմս չէր գնել։ Տոմսերը աստղաբաշխական գներով սկսեցին վաճառվել համացանցում՝ ֆեյսբուքյան խմբերում, List.am-ում, փակ խմբերում: 1000 դրամանոց մեկ տոմսը կարող էր վաճառվել 50 անգամ թանկ արժեքով։

Տոմսերի վաճառքի պաշտոնական մեկնարկից առաջ, ըստ երեւույթին՝ արտասահմանյան անհայտ ծագման մի կայք, տոմսերը վաճառում էր ընդհուպ 1000 դոլարով։

Այս խառնաշփոթի միակ մեղավորը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքն իրականացնողները Մելիքբեկյանի հետ փոխկապակցված անձինք են, ավելի կոնկրետ՝ նրա բարեկամներն են։

Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ՀՖՖ՝ որպես լրագրողական էթիկայի դրսեւորում՝ շանս տալու մեկնաբանել տեղեկությունը։ Ֆեդերացիայից փորձել էինք ճշտել՝ ո՞վ է զբաղվում Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքով, ո՞ր ընկերությունը եւ ի՞նչ առնչություն (ընկերական, բարեկամական) ունեն ՀՖՖ-ի անունից տոմսեր վաճառողները Արմեն Մելիքբեկյանի հետ։

Ֆեդերացիայից, ի պատասխան, ստացել էինք հետեւյալը. «Հայտնում ենք, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը վաճառվել են www.tickets.ffa.am կայքում, որի աշխատանքները պատվիրակվել է «Արեւակ» ՍՊԸ-ին, իսկ երկրորդ հարցի մասով, այն է՝ թե ի՞նչ առնչություն ունեն ՀՖՖ-ի անունից տոմսեր վաճառողները Արմեն Մելիքբեկյանի հետ՝ տեղեկացնում ենք, որ ՀՖՖ-ի անունից տոմսեր վաճառողները որեւէ առնչություն չունեն «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ-ի եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ»,- ասված էր հարցման պատասխանում։

Թեեւ ֆեդերացիան չի հաստատում, սակայն կարծես թե ամենաթողություն է տիրում նաեւ այս համակարգում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...