Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար. «Ժողովուրդ»

8 Նոյեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախօրեին` գիշերվա ցրտին, գնացել էր Այրում կայարան, իր խոսքերով` պատմական իրադարձությունն ավետելու. նա այնքան ոգևորվեց, որ հայտնվեց միջազգային սկանդալում:

Բանն այն է, որ նախարար Պապոյանը հայտարարեց, թե 3 տասնամյակ հետո Ադրբեջանի տարածքով, Վրաստանով բեռը եկավ Հայաստան, մի մասն էլ դեռ ճանապարհին է․այս իրողությունը նա պայմանավորեց միայն օգոստոսի 8-ի հռչակագրով՝ «Հողի վրա խաղաղության արտացոլում» ձևակերպմամբ:

Իսկ որն է իրականությունը:

Ղազախստանից Հայաստանի համար նախատեսված շուրջ 1000 տոննա ցորենով բեռնված 15 վագոնները դուրս են եկել Ադրբեջանի Բալաջարի երկաթուղային կայարանից և Վրաստանի տարածքով շարժվել դեպի Հայաստան։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, փոխանցում է «Արմենպրես»-ը։ Ռուսական, ադրբեջանական կողմը տեղեկություն տվեց, որ բեռը Ադրբեջանով, Վրաստանով Հայաստան է հասել Ռուսաստանի կազմակերպմամբ։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան և Բաքուն համաձայնության են եկել ռուսական բեռների տարանցման հարցում, և առաջիկայում Հայաստան կուղարկվի ևս 132 վագոն ցորեն` դարձյալ Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս Ղազախստանում հայտարարել էր, որ Բաքուն վերացնում է հայկական բեռների տարանցման սահմանափակումը։

Սակայն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, կանգնելով գնացքի վագոնների ֆոնին, հայտարարել էր, թե սա օգոստոսի 8-ի` «Թրամփի ուղու» տրամաբանական շարունակությունն է։

Պապոյանի երկու պնդումները փաստացի սխալ են․

1. Ցորենի մատակարարումը ՌԴ-ի նախաձեռնությունն է, ոչ թե «Թրամփի ուղու» արդյունքը։

2. Բեռը Ադրբեջանից անմիջապես Հայաստան չի մտել, այլ անցել է Ադրբեջան → Վրաստան → Հայաստան երթուղով։ Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի հետ սահման չի բացել:

Այս մասին ակտիվորեն գրվում է ռուսական և ադրբեջանական մամուլում՝ ընդգծելով, որ սա տարանցման արգելքի վերացում է ընդամենը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է, գրում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վարորդը «ՈւԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է թփերի մեջ․ կան վիրավորներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վարորդը «ՈւԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է թփերի մեջ․ կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Դ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիքը, որ ուներ տարիների երկարատև ավանդույթներ, անցել էր երկար տարիների ճանապարհ, ուղեկցել ինչպես խորհրդային, այնպես էլ նորանկախ պետականության ամբողջ շրջանը, երեկ ցույց տվեց, որ դարձել է հակամարդկային...

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ Պատերազմը 44 օր չտևեց․․․ Թե՛ Հայաստանի տարածքի մի հատվածի օպուպացիան, թե՛ 23 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ու Արցախի էթնիկ զտումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի տարբեր...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նրա խոսքով՝ նա նախատեսում է գլխավորել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններում հաղթելու դեպքում Վուչիչը մտադիր է ստանձնել վարչապետի...