Ով աչք ունի՝ թող տեսնի. Ով բանականություն ունի՝ թող գիտակցի. Ռուբեն Վարդանյան

Ապր 6, 2025

Ռուբեն Վարդանյանը խնդրել է ընտանիքին ևս մեկ անգամ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցում ու աջակցում են իրեն։ Նա նաև կիսվել է իր որոշ մտքերով, որոնք կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր վայրերում ու տարբեր իրավիճակներում գտնվող մարդկանց։ Այդ մասին տեղեկանում ենք Վարդանյանի անունով բացված ֆեյսբուքյան էջից.

«Մաս 1

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին և մտովի իմ հետ են, ովքեր անհանգստանում են, աղոթում են իմ համար, նամակներ են գրում և պարզապես անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ հիմա տեղի է ունենում աշխարհում, մեր երկրում և, ընդհանրապես, մեզ բոլորիս հետ։

Այս խոսքերը ես կցանկանայի նվիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին (ցավոք արդեն հեռացած) և իմ սիրելի ավագ քրոջը։ Հենց նրանք օգնեցին ինձ տեսնել այս հիասքանչ աշխարհը և գնալ այն ճանաչելու ու ինքնաճանաչման ճանապարհով։ Նրանց հետ միասին՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել նաև իմ մյուս ուսուցիչներին՝ բոլոր նրանց, ովքեր դեր են խաղացել իմ՝ որպես անհատի ձևավորման գործում։

Նրանք ապացուցեցին ինձ, որ փնտրող, ի հեճուկս բոլոր դժվարությունների ու մարտահրավերների իր ճանապարհն անցնող մարդուն կարելի է օգնել։ Օգնել՝ գտնելու իր որոնումների ամենակարևոր պահերը։ Բայց դա անել շատ զգույշ, որովհետև մեզնից յուրաքանչյուրն ունի հասունացման և տեղեկատվության ընկալման տարբեր արագություն։ Շատ բան, ինչ ինձ ասում էր հայրս, ես հասկացել եմ միայն հիմա։

Մենք բոլորս տարբեր ձևով ենք լսում և ընկալում նույն բառերը։ Ուստի յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասնի իր ընկալման կետին՝ անցնելով տանջալի, երբեմն շատ ցավոտ, բարդ «հղիության» ճանապարհով և պատրաստ լինի ամենադժվար, երբեմն կյանքի համար վտանգավոր ծննդին։

Միայն այդ գիտելիքը ծնելով քո մեջ, հենվելով փորձի և անցյալի հիշողության վրա, կարելի է այդ գիտելիքը դարձնել ամբողջական, թույլ չտալ երկիմաստություն, դարձնել այն քո առանցքը, որի շուրջ էլ կկառուցվի լիարժեք, սիրով լեցուն կյանքը։ Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց այս դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ։

Ով ականջ ունի՝ թող լսի։ Ով աչք ունի՝ թող տեսնի։ Ով բանականություն ունի՝ թող գիտակցի։ Մտածողն ու փնտրողը թող հասկանան։ Եղիցի լույս: Բարին, դրականը թող հավերժ լինեն մեր աշխարհում։

Ես սա ասում եմ, որպես աշխարհի մարդ՝ հայկական ոգով, Աստծուն առանց վախի և ցանկությունների ծառայող, բոլորին և ամեն ինչ իր շուրջը սիրող, հավերժ սովորող, իրեն և աշխարհը ճանաչող, իր կնոջ՝ Վերոնիկայի հետ մեկ ամբողջություն կազմող, մտքեր մեկնաբանող, մեկ ընդհանուր տարածքում մարդկանց, նախագծեր և գաղափարներ միավորող, անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը որպես կամուրջ կապող, հաշտ ինքն իր հետ և անհատուցելի պարտքի գիտակությամբ Տիրոջ առջև` պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար:

Ռուբեն, որդի Կառլենի»։

Մաս 2֊ը, որտեղ Ռուբեն Վարդանյանը ներկայացնում է իր աքսիոմները, նախատեսվում է հրապարակել հաջորդ կիրակի»։

Նմանատիպ նյութեր

Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը․ Փաշինյանը՝ արդարադատության մասին

  Մեր երազանքի կետն այն էր և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը նշանակի արդարություն ու պետք է խոստովանել, որ չենք հասել այս կետին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, խորհրդարանում հայտարարեց Նիկոլ...

Սոցկայքերում անհայտ անձինք երեխայի հիվանդ լինելու անվան տակ փողեր են կորզում

Սոցկայքերում անհայտ անձինք երեխայի հիվանդ լինելու անվան տակ փողեր են կորզում

Yerevan.Today-ի լրագրող Նինա Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ինքս ինձ խոստացել էի այս կյանքում էլ ոչնչից չզարմանալ, բայց մարդկային ստորությունը սահմաններ չունի Մեկ շաբաթ առաջ ինձ գրում է ոմն Ադամյան Աննա, հաղորդագրության բովանդակությունը՝ առաջին նկարում։ Շատ...

Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

Հանցավոր կազմակերպության անդամները զանգերի կենտրոնի միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են...

Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Սլովենիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն ապրիլի 15-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է սլովենական լրատվական գործակալությունը (STA) ։ Նշվում է, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների...

Հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո գյուղատնտեսությամբ զբաղվողները․ Խաչատրյան

ՔՊ-ն չընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը չեղարկելու «Հայաստան» խմբկացության առաջարկը։ Հարցը զեկուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ այն ստվերի կրճատմանը միտված չէ, քանի որ...