Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնն ապրիլի 15-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Այս մասին հայտնում է սլովենական լրատվական գործակալությունը (STA) ։
Նշվում է, որ Սլովենիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ հնարավորություններ փնտրելու երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։
Սլովենիայի արտաքին գործերի նախարարը ապրիլի 17-ին կայցելի նաև Ադրբեջան։ Նշվում է, որ Բաքվում քննարկումները կկենտրոնանան էներգետիկ ոլորտում համագործակցության վրա։