Ոստիկանները Վ․ Դվին համայնքում անօրինական ձերբակալություններ են իրականացնում․ ահազանգ․ խմբագրված

18 Հուլիսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ ոստիկանները Վերին Դվին համայնքում անօրինական ձերբակալություններ են իրականացնում։

«Բնակիչների խոսքով՝ իրավապահները թույլ չեն տալիս մարդկանց իրենց առօրյա գյուղատնտեսական աշխատանքները կատարել և բացահայտ հայտարարում են՝ «Տեռոր ենք անում, ահաբեկում ենք, լավ ենք անում, շուտով հատուկ ջոկատաիններ էլ կկանչենք»։

Ըստ ահազանգի՝ ձերբակալում են թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց»,- նշել է պատգամավորը։

Yerevan.Today-ին Արարատի մարզի Վերին Դվինի համայնքի բնակիչներից մեկը պատմեց, որ օրերս վեճ է եղել Արևշատ և Վերին Դվին գյուղերի մի քանի բնակչի, այդ թվում՝ Արևշատի գյուղապետի միջև․ վեճը եղել է մթերած ծիրանի գումարը ժամանակին չտրամադրելու վերաբերյալ։ Ըստ երևույթին, վեճը վերածվել է ծեծկռտուքի։ Դրանից հետո ոստիկանությունը ներխուժում է Վերին Դվին ու սկսում բերման ենթարկել մարդկանց՝ անկախ տարիքից, սեռից և նրանից՝ վեճի հետ առնչություն ունի, թե չէ։

Նշենք, որ, ըստ մեզ ահազանգած բնակչի, ոստիկանները Արևշատ համայնք չեն մտել, այլ միայն Վերին Դվին։

Հավելում․ Ավելի ուշ ՆԳՆ-ից լրատվամիջոցներին պարզաբանել են, որ խուլիգանության փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Արևշատ համայնքի 4 բնակիչ, այնուհետև ոստիկանությունը գործողություններ է սկսել Վերին Դվինում

 

Նմանատիպ նյութեր

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները. հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: «Աշխատանքային խումբը քննարկել է երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին...

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը. Մայր Աթոռ

Կարգալույծ է հռչակվել Տ. Տիգրան քահանա Բադիրյանը. Մայր Աթոռ

Սույն թվականի օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների...

Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը. «Հայաստան» դաշինք

Սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը. «Հայաստան» դաշինք

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են: Սա...

Այսօր ընդդիմադիր լինելը  գիտակցված պատասխանատվություն է. Քրիստինե Վարդանյան

Այսօր ընդդիմադիր լինելը գիտակցված պատասխանատվություն է. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Եթե իմ ամբողջ կյանքի իմաստը լիներ ինչ-որ բան ժառանգելը, ես այստեղ նստած չէի լինի». երեկ իմ գործընկեր Levon Kocharyan-ի ելույթից այլ հատված շատ տարածվեց, բայց, կարծում եմ, սա շատ լավ նկարագրում է...

Լևոնի կինը փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդերմենն է եկել․ Տաթևիկ Սողոյան 

«Ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ, իհարկե, ամբողջ բովանդակությունը չեմ կարող բացահայտել, բայց շատ պատահական, չակերտավոր «զուգադիպություն» է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից՝ խուզարկություն իրականացնելու հենց...