Որտեղի՞ց են վերցրել «աղավնի» տեխնոլոգիան. «Փաստ»

2 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 30-ին Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Պատարագի ընթացքում իշխող ուժի քարոզչական մեքենան փորձեց կիրառել քաղաքական աճպարարական հնարք՝ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաների վրա հանկարծ հայտնված աղավնու միջոցով։ Դեռ պատարագը չավարտված՝ քպամերձ հարթակներն սկսեցին կայծակնային արագությամբ տարածել այդ լուսանկարները՝ ներկայացնելով դրանք որպես իբր «Աստծո նշան»։ Այնինչ, շատերը նկատեցին, թե նման «խաղաղության աղավնին» ինչպիսի նշան կարող էր լինել հենց այն ավտոշարասյան պայմաններում, երբ այդ մեքենաներից մեկը մի քանի տարի առաջ մահացու վրաերթի էր ենթարկել 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին։

Ի դեպ, այս տեխնոլոգիան, որից օգտվել են իշխանության խորհրդատուները, նորություն չէ։ Այն թուրքական քարոզչամեքենայի դասական հնարք է, որը վերջին տասնամյակներում բազմիցս կիրառվել է Թուրքիայում՝ իշխանության քաղաքական օրակարգը «սրբացնելու» և առաջնորդին «Աստծո ընտրյալ» կերպարով ներկայացնելու նպատակով։ Օրինակ՝ 2015 թ. օգոստոսի 16-ին Ռիզեում մզկիթի բացման արարողության ժամանակ Էրդողանի գլխին «զարմանալի հանգամանքներում» հայտնված թռչունը թուրքական իշխանամերձ մամուլը նույն պահին ներկայացրեց որպես «Աստծո նշան»։ Այդ ժամանակ Էրդողանը գտնվում էր իր քաղաքական կենսագրության ամենացածր վարկանիշի փուլում, իսկ ընդդիմության ու հասարակական գործիչների դեմ բռնաճնշումները հասել էին գագաթնակետին։ «Աղավնու հրաշքը» մատուցվեց որպես «վերից ուղերձ», ինչը հանրային ընկալման վրա իրական ազդեցություն ունեցավ։

Հենց այդ փորձված մեխանիզմն էլ, ըստ աղբյուրների, որոշել են կրկնել նաև Հայաստանում՝ այս անգամ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շրջանակում։ Այսպիսով, «խաղաղության աղավնու» քաղաքական շահարկումը ոչ թե հայկական իրականությունից բխող երևույթ է, այլ թուրքական քաղտեխնոլոգիական մշակույթի ներմուծում՝ հստակ քաղաքական նպատակներով, որով փորձ է արվել հոգեբանական մանիպուլ յացիայի միջոցով կոծկել Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումները և իշխանության առաջնորդին ներկայացնել «աստվածային նշաններով օժտված» կերպարով։ Այսինքն, անգամ սեփական լոգոն թուրքական կուսակցությունից փոխառած ՔՊ-ն այժմ էլ փոխառել է թուրք քաղտեխնոլոգների «խաղաղության աղավնի» օպերացիան՝ որպես հոգեբանական ազդեցության միջոց Հայաստանում. հասկանալի է՝ նպատակը Եկեղեցու դեմ աճող ճնշումների ֆոնին հասարակական նեգատիվը մեղմելը և Փաշինյանին «վերից եկող ընտրության» խորհրդանիշով ներկայացնելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...