Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայում. ահազանգ

Ապր 22, 2025

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանն ահազանգում է․

«Ուրեմն, որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ Պանգասիուս տեսակն է ,որոնց բուծում են հիմնականում հարավարևելյան Ասիայում ։ Այս ձկնատեսակի ներկրումն ու օգտագործումն արգելված է Եվրոպայի և Ամերիկայի երկրների մեծամասնությունում։ Այս ձուկը բուծվում է հիմնականում Վիետնամի Մեկոնգ գետում , որը հայտնի է իր անթույլատրելի աղտոտվածության մակարդակով ( գետի մեջ են լցվում արդյունաբերական թափոններ, կոյուղաջրեր , աղբ և այլն) , բացի գետի աղտոտվածությանը , այս ձկներին կերակրում են բազմատեսակ հորմոններով ու հակաբիոտիկներով։ Այն մի պահ ակտիվ սկսեց ներկրվել ՀՀ և էժան գնի շնորհիվ լայն տարածում գտավ շուկաներում։ Շնորհիվ ակտիվ սրտացավ մարդկանց , այդ թվում՝ Բաբկեն Պիպոյանի գործուն քայլերի, ՍԱՏՄ-ի հետ համագործակցության շնորհիվ կարողացան այս ձկնատեսակի ներկրումը դադարեցնել։ Այսօր շուկայում կրկին տեսնում եմ այս ձկնատեսակը , բավականին մատչելի գնով։ Առաջարկում եմ ՍԱՏՄ-ին՝  հնարավորինս կանխարգելել այս ձկնատեսակի ներկրումը ՀՀ, իսկ մեր հայրենակիցներին հորդորում եմ բացարձակապես չգնել այս ձկնատեսակի միսը, այն շատ վտանգավոր է։

Քանի որ 10 տարուց ավել անցել է , պատմեմ թե ինչպես է կանխվել ներկրումը , հուսամ ՍԱՏՄ-ը նույն կերպ կվարվի։ Ներկրողներին ուղղակի բանավոր հորդորել են չներկրել այն, ներկրման պարագայում կմտցնեն լաբորատոր կրկնակի փորձաքննության , որից հետո տնտեսվարող ստիպված կլինի ձկան ոչնչացման ծախսերն էլ իր վրա վերցնել։ 2014 թվականի նյութն էլ տեղադրում եմ մեկնաբանությունների բաժնում»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը

Փաշինյանը լուծարեց Գավառի մանկատունը

Կառավարությունը լուծարում է Գավառի մանկատունը։ Որոշումը կայացվեց գործադիրի այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում։ Գավառի մանկատունը գործում է 2002 թվականից՝ որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող բնակչության սոցիալական...

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ավելի վաղ հայտարարված զինադադարը` Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության կապակցությամբ, ուժի մեջ է մտել։ Հրադադարը սկսվել է Մոսկվայի ժամանակով 00:00-ին և կտևի  մինչը մայիսի 11-ը ժամը 00:00-ն: Ինչպես նշում է kommersant.ru-ն, սրան ի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈՒՂԻՂ | Արթուր Չախոյանի ասուլիսը՝ իր նկատմամբ բռնության մասին

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս բլոգեր Արթուր Չախոյանը։ Հիշեցնենք, որ նա և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը Նոր Նորքում կառուցվող մանկապարտեզի վերաբերյալ...

Սա այլևս քաղաքական պոպուլիզմ կամ հռետորական հնարք չէ. Սա ուղիղ սպառնալիք էր. «Ժողովուրդ»

Սա այլևս քաղաքական պոպուլիզմ կամ հռետորական հնարք չէ. Սա ուղիղ սպառնալիք էր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկվա խորհրդարանական նիստը, որը կարող էր լինել քաղաքական առողջ բանավեճի հարթակ, վերածվեց քաղաքական հաշվեհարդարի և ցուցադրական սպառնալիքի ներկայացման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին,...