Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին․ «Հրապարակ»

15 Հուլիսի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ամենամտերիմ մարդկանց «ժերտվա տալ»։ Առաջինն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր, որ կրնկակոխ հետեւում էր Փաշինյանին ողջ քարոզարշավի շրջանում՝ նրա հետ ձեթով պեռաշկի ու ճամփեզրից առած կուկուռուզ էր ուտում, նրա հրահանգով անպատվում ու վիրավորում ընդդիմադիրներին։ Երկրորդ «զոհը», ըստ ՔՊ-ական աղբյուրների, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է լինելու՝ Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը, նրա աջ ձեռքը, գորշ կարդինալը, որը հազար հարց էր լուծում երկրում եւ թիմում։ Ըստ մամուլի, Փաշինյանը դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքներից եւ ՔՊ շտաբի պետ Արայիկ Հարությունյանին որոշել է զրկել աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնից ու «աքսորել» խորհրդարան։ Իշխանական մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը նրան գործուղում է օրենդիր մարմին՝ շարքային պատգամավորի կարգավիճակում, ինչպես ժամանակին արեց Արսեն Թորոսյանի հետ՝ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից շարքային պատգամավոր դարձնելով։

Սակայն պատճառը ոչ թե ընտրությունների արդյունքներն են, այլ՝ սուտը։ Ասում են՝ Փաշինյանը չի ներում, որ իրեն խաբել են, իր գլխի տակ փափուկ բարձ դրել, թե 65 տոկոսը գրպանումդ դրված է։ Մեր աղբյուրներն ասում են, որ Արայիկ Հարությունյանը, որ միաժամանակ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, ոչ մի կերպ չի պատկերացնում իրեն պատգամավորի կարգավիճակում, նա այլ ախորժակ ունի՝ հավակնում է դառնալ ՀԱՕԿ նախագահ։ Կառույցի ղեկավարը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որին Փաշինյանը որոշել է «սատկացնել», «կզըցնել»։

Արայիկ Հարությունյանը դեռեւս այս տարվա ապրիլին դրսեւորեց իր հավակնությունները՝ հրապարակավ հայտարարելով, թե Գագիկ Ծառուկյանը շուտով կդառնա 70 տարեկան եւ իրավունք չունի հավակնել կոմիտեի նախագահի պաշտոնին, անգամ լուր տարածվեց, որ դատարան են դիմել: «Շատ ուղիղ եմ ուզում ասել՝ սպորտային աշխարհն այս մասին չի ուզում խոսել: Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, եւ իրավունք չունի 70-ից հետո հավակնել ՀԱՕԿ նախագահի պաշտոնին: Հիմա իրենք փորձում են այսպիսի հնարքներով, ընտրական եւ քաղաքական թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, եւ նա եւս չորս տարի ղեկավարի»,- ասել էր Հարությունյանը: Ծառուկյանն Օլիմպիական կոմիտեն ղեկավարում է 2004 թվականից: Նա 70 տարեկան կդառնա նոյեմբերին, իսկ ընտրությունը պետք է լիներ ապրիլի 11-ին: Դրանից երեք օր առաջ ֆեդերացիան դատարան է դիմել, տապալվել է ընտրության հատուկ նիստը: Հայցի ապահովման միջոց է կիրառվել՝ արգելել են ընտրություն անելը, մինչեւ դատարանի որոշումը չլինի: Ի դեպ, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի դեպքում էլ լուրեր կան, որ գնում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

Նմանատիպ նյութեր

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Կապան-Գորիս ճանապարհին «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում «Mercedes Sprinter» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11...

ՌԴ-ում ավարտվել է քվեարկության երրորդ օրը․ նախնական մասնակցությունը՝ ավելի քան 56 %

ՌԴ-ում ավարտվել է քվեարկության երրորդ օրը․ նախնական մասնակցությունը՝ ավելի քան 56 %

ՌԴ Պետդումայի ընտրություններում՝ 13,88 % արձանագրությունների մշակումից հետո, «Единая Россия» կուսակցությունը ստանում է ձայների 57,54 %-ը։ Այս մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։ Նախնական մասնակցությունը կազմել է ավելի քան 56 %։...

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը. Նարեկ Կարապետյան

Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․ «Հիշո՞ւմ եք Վանաձորում Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրով նավթավերամշակման գործարանի կառուցման մեծ նախագիծը: Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ : Իսկ գիտե՞ք՝ ինչ է...

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Արսեն Գևորգյանը

«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Արսեն Գևորգյանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Արսեն Վաղինակի Գևորգյանը: Այդ մասին հայտնում են կուսակցության...

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը. Ռոբերտ Քոչարյան

Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շարունակում ենք զիջել մեր ինքնիշխանությունը. Ռոբերտ Քոչարյան

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը։  Սիրելի՛ հայրենակիցներ,  Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության հոբելյանի առթիվ։ 35 տարի առաջ մենք միասին սկսեցինք կառուցել այն պետությունը, որի մասին երազել են մեր նախնիների...