Որոշ շերտերի կոչ ենք անում զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց». Վարդան Ղուկասյանի գրասենյակ

Ապր 5, 2025

Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը․

«Սիրելի՜ համաքաղաքացիներ, հայրենակիցներ,

այսու պատասխանելով վերջին օրերին ձեր կողմից ստացած ջերմասիրտ շնորհավորանքներին՝ վերահաստատում ենք, որ դրանց հասցեատերը առաջին հերթին դուք եք, գյումրեցու երբևէ չնսեմացող հավաքական պատիվը և ապա մենք՝ ընդդիմադիր չորս թիմերս՝ մեր արժանի չափով։

Խնդրում ենք՝ երբևէ չմոռանա՜ք, որ այս հավաքական հաղթանակը ուղղակի անհնար կլիներ առանց ձեր արդարախոհության, պատվախնդրության և անճնշելիության. հատկանիշներ, որ հարիր են հայկյան ոգով ապրող հային։

Նման հայերիս ամուր հաղթանակը, ինչպես և հայտնի է, կրկին անհնար կլիներ, եթե ընդդիմադիր թիմերը հաջողություն չունենային միավորվելու գլխավոր նպատակի շուրջ՝ խաչ քաշելով անձնանպատակ վարքի և հայրենական հարցերի հանդեպ երկրորդական դասվող տարաձայնությունների վրա։

Ըստ այդմ՝ շնորհակալություն ենք հայտնում հայտնի երեք ուժերին՝ իրենց ընտրողների պատվիրակած իշխանությունը Վարդան Ղուկասյանի փորձառու գործադրմանը վստահելու համար։

Եվս մեկ անգամ նշենք, որ պարոն Ղուկասյանը առաջադրման օրից ի վեր քաջ գիտակցել է իր հանձնառության կնճռոտ ծանրությունը և այն պատասխանատվության աստիճանը, որն իր ուսերին է առնում արդեն հինգերորդ անգամ։

Որոշ շերտերի կոչ ենք անում նաև զերծ մնալ նրա ապագա կառավարման «լուծը կիսելուց» կամ նրա բանտարկման ռիսկերը որպես նոր և բացարձակ կանխատեսումներ ներկայացնելուց՝ այդ ամենը որպես խոցելիություն որակելով։ Պետք է հասկանալ, որ վերջին հաշվով բանտարկվողը հենց ինքը՝ Վարդան Ղուկասյանն է, ինչը հետ չի պահել իրեն հայրենիքի թրքացումը կանխելուց, իսկ շուրջ 10.000 գյումրեցիների՝ իրեն այդ գործում վստահելուց։ Իմանալով նաև այն, որ ներկա իշխանությունների կառավարման ներքո Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է բանտարկվել կամայական պահի՝ խոցելիության մասին դոկտորական թեզեր պաշտպանելն անիմաստ է դառնում, քանզի այն կրում է մասսայական բնույթ։

Ինչպես նկատեցիք, մենք չանդրադարձանք Գյումրու հետ որևէ կապ չունեցող գյումրեցի քպ-ական պատգամավորներին կամ խոսնակներին, քանզի վերևում արդեն խոսել ենք թուրքերից։ Վերջիններին խղճում ենք ինքնածաղր առաջացնող բոցաշունչ հայտարարությունների, իսկ նրանցից մեկին դատապարտում՝ Շիրակի թեմի առաջնորդի հասցեին հնչեցրած անպատիվ խոսքի համար և հորդորում դասեր քաղել իրենց նախկին թիմակցի կրած աստվածային պատժից։

Վերջինը, բայց ոչ պակաս կարևորը Վարդան Ղուկասյանի մեջբերումն էր սուրբ Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց» հոգևոր զրույցների շարքից, որ վերաբերում էր կանանց անպատկառ հագուկապը դատապարտելուն։ Այդ մեջբերման մասին դատապարտող խոսք տարածած բոլոր կազմակերպություններին հորդորում ենք կամ վերանայել իրենց քրիստոնեական հավատամքը, կամ զորանալ դրանում՝ ինչո՞ւ չէ՝ Տաթևացի ընթերցել սկսելով։

Ավարտելով՝ սիրելի՜ հայեր, Վարդան Ղուկասյանը, սեփական անձը անհամրելի ռիսկերի տակ դնելով, կատարել է օրինակելի և խիզախ մի քայլ՝ զինված ոչնչով, բացի ճշմարտությունից։ Բոլոր վեց ընդդիմադիր ուժերի անվերապահ աջակցությունը վայելելով՝ նա ավելի քան պատրաստ է իր հին եռանդով ստանձնել քաղաքապետի պաշտոնը և իր ճոխ նախընտրական ծրագրերը կոչել կյանքի՝ Գյումրուն վերադարձնելով նախկին անհոգությունը ու փայլը։

Գերմանական Բունդեսթագի նմանված Գյումրու ավագանին և նրա ընտրյալ քաղաքապետը, վստահեցնում ենք, որ կլինեն արդյունավետ, համակագործակցային և փոխզսպող կառավարման լավագույն օրինակը ողջ Հայաստանի աչքի առջև և կխրախուսեն այդ մոդելի լայնատարած որդեգրումը մեր երկրում։

Ուրեմն, հավատարիմ մնալով Ներսես Մեծ կաթողիկոսի հայրապետական հորդորին՝

Առաջնային հարցերում՝ միաբանություն,

Երկրոդային հարցերում՝ հանդուրժողություն

Եվ բոլոր հարցերում՝ սեր…»

Նմանատիպ նյութեր

Գերմանիան Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել Ադրբեջանի ճնշման ներքո. Ալիև

Գերմանիան Արցախի դրոշի պատկերը հրապարակելու համար ներողություն է խնդրել Ադրբեջանի ճնշման ներքո. Ալիև

Գերմանիան ի սկզբանե հրաժարվել է անհապաղ ներողություն խնդրել այն բանից հետո, երբ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի սոցիալական ցանցի պաշտոնական էջում հրապարակել էր օկուպացված Արցախի Հանրապետության դրոշի պատկերը, սակայն հետագայում դա արել է Ադրբեջանի ճնշման ներքո. նման...

Մահացել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, արցախյան բոլոր պատերազմների մասնակիցը․ Գառնիկ Դանիելյան

Մահացել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, արցախյան բոլոր պատերազմների մասնակիցը․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Խորը վշտով տեղեկացա, որ մահացել է Մարտական Խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արարատ (Ռոմա) Բաղդասարյանը։ Ցավոք, լեգենդար հետախույզն այսօր չի կարող հուղարկավորվել մայր...

2024 թվականին պատահարների հետևանքով զոհվել է 333 մարդ, վիրավորվել՝ 6116-ը․ Արմեն Խաչատրյան

  Միայն 2024 թվականի ընթացքում Հայաստանում գրանցվել է 4314 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 333 մարդ, իսկ վիրավորվել՝ 6116-ը։ Այս վիճակագրական տվյալները հրապարակել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ Ազգային...

Կնոջ սպանության գործով նիստին դատական կարգադրիչը մահացել է՝ սրտի կանգից․ Փաստինֆո

Կնոջ սպանության գործով նիստին դատական կարգադրիչը մահացել է՝ սրտի կանգից․ Փաստինֆո

«Փաստինֆո» - ն գրում է․ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանին խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում։ Նիստերի դահլիճում գտնվող...

Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար. լրագրողը՝ Արմեն Մելիքբեկյանին

Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար. լրագրողը՝ Արմեն Մելիքբեկյանին

Ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս՝ այսքան ամոթալի պարտություններից հետո. «Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար: Ձեզ հաճելի՞ է ամեն...