Yerevan.Today-ը պարբերաբար իր ընթերցողին է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի տարբեր հրապարակումների տակ տեղ գտած մեկնաբանությունները։ Այդ մեկնաբանությունները պրունակում են ոչ միայն խիստ քննադատություն, այլև ծաղր, վիրավորանք, հայհոյանք, կոչեր, որոնք կազմում են ընդհանուր մեկնաբանությւոնների մեծ մասը և շատ արագ հեռացվում են Փաշինյանի էջից։
Իսկ ո՞ւմ մեկնաբանությունները չեն ջնջվում։
Կարճ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընդհանուր պատկերից առանձնացող դրական մեկնաբանություններ և սթիքերներ տեղադրվում են հիմնականում կանանց բաց կամ տղամարդկանց փակ (միայն ընկերների համար) էջերից։
Պատահականության սկզբունքով Yerevan.Today-ը ընտրել և ստուգել է ֆեյսբուքյան 50 օգտահաշիվ, որոնք դրական մեկնաբանություններ են թողել Նիկոլ Փաշինյանի հրապարակումների տակ:
Պարզվեց, որ դրանցից 38-ը հավանաբար կեղծ օգտահաշիվներ են, 1-ը՝ ձեռնարկության էջ, 4-ը՝ գործող իշխանությանը սատարող բլոգեր կամ քաղաքական գործիչ, ևս 7 օգտահաշիվ՝ ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանին սատարող իրական մարդիկ։
Ֆեյսբուքյան կեղծ օգտահաշիվներն ունեն ընդհանուր առանձնահատկություններ. դրանք կա՛մ փակ են և չունեն բովանդակություն, կա՛մ լցված են քիչ լուսանկարներով, ունեն բազմաթիվ բաժանորդագրություններ տարբեր թեմաներով (քաղաքականությունից մինչև ուկրաինական քաղաքներում գովազդային էջերի): Տվյալ դեպքում որոշ օգտատերեր բաժանորդագրված են նաև Աննա Հակոբյանին՝ Նիկոլ Փաշինյանի կնոջը։ Կեղծ օգտահաշիվներն առանձնանում են նաև սեփական էջերում ակտիվության փաստացի բացակայությամբ (դրանք կա՛մ վարվում են վերահրապարակումներով (repost), կա՛մ միակ գործողությունը ստեղծման պահին լուսանկարի սկզբնական տեղադրումն է):
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հրապարակումներն արհեստականորեն դրական մեկնաբանվում են բոտ-օգտահաշիվների կողմից՝ նրա քաղաքականությանը սատարելու և գործողություններին հավանություն տալու տեսանելիություն ստեղծելու համար։
Հավանական կեղծ էջերի օրինակներ․
Օգտահաշիվն ակտիվ էր 2019 թվականից (ներառյալ Փաշինյանի վերահրապարակումները, Փաշինյանի և նրա ծնողների լուսանկարները, հրապարակումներ և վերահրապարակումներ հաջակցություն Փաշինյանի), այնուհետև 2022 թվականից չկա ոչ մի թարմացում, սակայն այժմ ակտիվորեն մեկնաբանում է Նիկոլ Փաշինյանի գրառումները։ Օգտահաշիվը նաև բաժանորդագրված է Աննա Հակոբյանին և «Հայկական Ժամանակ» լրատվամիջոցին:
Փակ հաշիվ, տեղեկատվություն դիտելու հնարավորություն, տեսանյութեր կամ ցուցադրման վայրեր չկան:
Հաշիվն ունի ընդամենը 120 ընկեր: Բոլոր լուսանկարները հրապարակվել են վերջին ամսվա ընթացքում (2025 թվականի մարտի 29-ից մայիսի 16-ը): Օգտահաշիվը բաժանորդագրված Է Աննա Հակոբյանի էջին:
Մեկ «փոքր» լուսանկար, որը թույլ չի տալիս նույնականացնել օգտատիրոջը, էջում չկան գրառումներ, վերահրապարակումներ, մեկնաբանություններ։ Միևնույն ժամանակ, օգտահաշիվը ակտիվորեն հավանում է տարբեր էջեր՝ սկսած դռներից մինչև Էրբիլում Չինաստանի հյուպատոսություն։
Օգտահաշվի վերջին թարմացումը եղել է 2022 թվականի դեկտեմբերին, սակայն ունի նար վերջերս հրապարակված նկարներ պատմությունների բաժնում (story): Օգտահաշիվն ունի 3 լուսանկար և բազմաթիվ բաժանորդագրություններ տարբեր էջերի:
Օգտահաշիվը լրացվել է միայն վերջին մեկ ամսվա ընթացքում։ Տեղադրվել է երեք լուսանկար, որից երկուսը՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Բաժանորդագրված է հայ քաղաքական գործիչների՝ այդ թվում Փաշինյանի էջերին։ Էջի ստեղծման օրից չկա ոչ մի գրառում, ո՛չ տեսանյութ, ո՛չ մի ակտիվություն:
Կան տեղադրված լուսանկարներ, որոնք չեն հայտնաբերվում Google-ի և Yandex-ի լուսանկարների որոնման միջոցով, լուսանկարները տեղադրվում են տարբեր ամսաթվերով: Ընդ որում, այլ ակտիվություն՝ այլ բնույթի հրապարակումներ, մեկնաբանություններ, միջոցառումներ, բացակայում են։ Վերջին թարմացումները եղել են 2022 թվականին՝ երկար դադարից հետո, մինչ այդ 2021 թվականին էր ակտիվություն ցուցաբերվել։ Այս օգտահաշիվը նույնպես հավանություններ է թողնում ամենատարբեր թեմանների տակ՝ առանց որևէ սկզբունքի։ Կան բազմաթիվ բաժանորդագրություններ քաղաքական գործիչների, լրատվամիջոցների, ամսագրերի և հեռուստատեսության էջերի:
Փակ օգտահաշիվ՝ բազմաթիվ բաժանորդագրություններով, այդ թվում՝ ուկրաինական քաղաքաներում գովազդային և Հայաստանից հեռու այլ նմանատիպ թեմաների էջերի։
Տեղադրվել է ընդամենը երկու լուսանկար, երկուսն էլ նույն օրը։ Լուսանկարով որոնումը բացահայտում է Odnoklassniki-ում մի էջ, որտեղ ալգորիթմները համարում են նույն անձը, սակայն պրոֆիլում հնարավոր չի եղել գտնել նույնական լուսանկար։ Լուսանկարից բացի օգտահաշվում այլ գրառումներ չկան:
Պրոֆիլի անվան անհամապատասխանություն հղման և օգտահաշվի մեջ (վերանվանվել է)
Միապաղաղ կոնտենտով էջ, որը պարբերաբար վերահրապարակումներ է անում ՔՊ-ականներից։ Իրական լուսանկարն ավելացվել է 2024 թվականի դեկտեմբերին (Լուսանկարը որոնելով՝ բերում է ոմն Լիանա Մարտիրոսյանի էջ, մինչ այդ հրապարակվում էին տարբեր պատկերներ և Փաշինյանի լուսանկարները։
Դատարկ օգտահաշիվ, նշված է երաժշտություն և այլն, անուն և մեկ լուսանկար:
Լուսանկարը չի հայտնաբերվում որոնման միջոցով: Օգտահաշիվը անընդմեջ հավանության նշան է դնում ամեն ինչի տակ, ինչպես նաև բաժանորդագրվում ամենատարբեր էջերի։
Օգտահաշիվը ակտիվ է 2022 թվականի օգոստոսից, չափազանց քիչ են այն անձի անձնական լուսանկարները, ում ենթադրաբար պատկանում է հաշիվը, բոլորը վերբեռնվել են նույն ժամանակահատվածում, անորակ են՝ բազմաթիվ վերբեռնումների պատճառով, մասամբ կտրված են այլ նկարներից։
Էջում հիմնականում վերահրապարակումներ են, հեղինակային հրապարակումներ չկան: Այլ օգտվողներ չեն մեկնաբանել այդ հրապարակումները:
Ընկերների ցուցակը փակված է, օգտատերի մասին տեղեկությունները նշված չեն, մեսենջերը կամ Instagram-ը կցված չեն:
Անձնական լուսանկարները վերբեռնվում են մոտավորապես ամիսը մեկ անգամ: Բոլոր լուսանկարներում երևում են մեծ քանակությամբ մշակման հետքեր, ինչպես նաև ցածր որակ՝ բազմաթիվ վերբեռնումների պատճառով: Մասամբ դրանք կտրված են այլ նկարներից։ Messenger-ը կցված է: Էջը լրացվում է հազվադեպ և միայն քաղաքական թեմաներով։
Օգտահաշիվն ակտիվ է 2024 թվականի հոկտեմբերից, ունի ընդամենը մեկ վերբեռնված անդեմ լուսանկար, Էջում ուրիշ բովանդակություն չկա։
Բաժանորդագրված է հայկական ԶԼՄ-ների և հանրային դեմքերի չափազանց մեծ քանակությամբ էջերի։
Օգտատերի մասին տեղեկատվությունը նշված չէ, մեսենջերը և Instagram-ը կցված չեն:
Օգտահաշիվը գոյություն ունի 2020 թվականի մայիսից, ընդ որում այս ժամանակահատվածում այնտեղ տեղադրվել է ընդամենը 4 լուսանկար։ Լուսանկարները ցածր որակով են ու «կտրված»՝ դրանց միջոցով օգտագործողի նույնականացումը դժվարացնելու համար:
Պրոֆիլում ուրիշ հրապարակումներ չկան: Անձի վերաբերյալ տեղեկատվությունը լրացված չէ:
Հայկական ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների էջերին բազմաթիվ բաժանորդագրություններ կան։ Կան բաժանորդագրություններ նաև ուկրաինական ռեսուրսների։
Օգտահաշիվը գործում է 2020 թվականի մայիսից: Հաշվի գոյության ողջ ընթացքում ոչ մի անձնական լուսանկար չի տեղադրվել, միայն երկու ստանդարտ լուսանկար ֆոտոբանկերից:
Էջը լրացվում է բացառապես վերահրապարակումներով, ընդ որում դրանք արվում են մեծ քանակությամբ և երկար ընդմիջումներով։ Repost-ները հիմնականում երաժշտական բնույթ ունեն և Հայաստանի հետ կապ չունեն։ Repost-երի մեջ կան «Քաղաքացիական պայմանագիր» էջի հրապարակումները։
Պրոֆիլում այլ հրապարակումներ չկան: Տվյալները լրացված չեն, բացառությամբ բնակության քաղաքի՝ Երևանի։
Բաժանորդագրությունները շատ են հայաստանյան լրատվամիջոցների ու քաղաքական գործիչների էջերին։ Բացի այդ, կան բազմաթիվ բաժանորդագրություններ տարբեր երկրների օգտահաշիվների, էջերի վրա, ինչը կարող է ցույց տալ, որ պրոֆիլը լրացվում է ավտոմատացված եղանակով։
Օգտահաշիվը գոյություն ունի 2025 թվականի հունվարից։ Տեղադրվել է երկու լուսանկար ՝ երկուսն էլ անհայտ կարճ/միջին հեռավորության ինքնաթիռի, առանց դեմքի և նույնականացման նշանների (լուսանկարում ինքնաթիռում գտնվող ավիաընկերության անունը ամբողջությամբ չի երևում):
Պրոֆիլում այլևս հրապարակումներ չկան: Տեղեկատվությունը լրացված չէ:
Հայկական ԶԼՄ-ներին և քաղաքական գործիչներին բազմաթիվ բաժանորդագրություններ կան։
Օգտահաշիվը վերանվանվել է։ Այն գոյություն ունի 2025 թվականի փետրվարից։ Տեղադրվել է ձեռքով նկարված գայլի դեմքի մեկ լուսանկար։
Պրոֆիլում այլ հրապարակումներ չկան: Տեղեկատվությունը լրացված չէ։
Բաժանորդագրություններ չկան։
Պրոֆիլը փակ է, հասանելի հրապարակումներ չկան:
Տեղեկատվությունը լրացված չէ, բացառությամբ բնակության քաղաքի ՝ Երևան:
Հայ քաղաքական գործիչների էջերին բազմաթիվ բաժանորդագրություններ կան։
Հաշիվը գոյություն ունի 2018 թվականից, սակայն չի լրացվել 2022 թվականի ամառվանից։ Մինչ այս այն լցված էր բացառապես վերահրապարակումներով։
Կան մի քանի անձնական լուսանկարներ, որոնք տեղադրվել են մինչև 2022 թվականի ամառը՝ անորակ, «կտրված», օգտատիրոջ նույնականացումը դժվարացնելու համար։ Հնարավոր չէ նույնականացնել Google-ում և Yandex-ում պատկերների որոնմամբ: Մնացած բոլոր լուսանկարներն անդեմ են, հաճախ ֆոտոբանկերից, դրանցից շատերը 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված նկարներ են:
Տեղեկությունները լրացված չեն: Բաժանորդագրություններ չկան:
Օգտահաշիվը գործում է 2021 թվականի փետրվարից։ Անձնական լուսանկարներ չկան, միայն Փաշինյանի նկարները։
Այլ բովանդակություն չկա: Տեղեկատվությունը լրացված չէ:
Հայկական ԶԼՄ-ներին և քաղաքական գործիչներին բազմաթիվ բաժանորդագրություններ կան։ Բացի այդ, կան բազմաթիվ բաժանորդագրույթուններ տարբեր երկրների հանրային էջերի, այդ թվում, ուկրաինական։
Պրոֆիլում որևէ բովանդակություն չկա, հնարավոր չէ որոշել պրոֆիլի ստեղծման ամսաթիվը:
Հայկական ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների էջերին բազմաթիվ բաժանորդագրություններ կան։
Էջը գոյություն ունի 2017 թվականի փետրվարից: Անձնական լուսանկարներ չկան, բացի երեխայի մեկ լուսանկարից, պարզ չէ, թե ում: Երեխայի լուսանկարը ցածր որակի է, կտրված է և հնարավոր չէ նույնականացնել Google-ում և Yandex-ում պատկերների որոնմամբ:
Էջը ակտիվ պահվում է քաղաքական թեմաներով բազմաթիվ վերահրապարակումների միջոցով։
Տեղեկատվությունը լրացված չէ։ Բաժանորդագրությունները շատ են հայաստանյան լրատվամիջոցներին և քաղաքական գործիչներին։
Օգտահաշիվը ստեղծվել կամ մաքրվել է 2025 թվականին: Անձնական լուսանկարներ չկան, հրապարակումներ չկան: Բաժանորդագրությունները ներառում են պատահական խմբեր, ինչպես նաև Փաշինյանի շտաբի հայ պաշտոնյաներ։
Փակ պրոֆիլը, ընկերներն ու բաժանորդները պատահական մարդիկ են, հիմնականում քաղաքական գործիչներ և հայտնի մարդիկ:
Բնակության վայրը՝ Սուրգուտ։
Վերբեռնված բոլոր լուսանկարները հիմնականում նույն լուսանկարն են տարբեր շրջանակներով: Վերջին թարմացումը՝ 2021 թ.։ Ընկերների և բաժանորդագրությունների մեջ մեծամասամբ հայ հայտնիներն են ու Փաշինյանը։
Բաժանորդագրություններում առկա են հայկական ռեսուրսներ։ Ընկերների ցանկում՝ 7 իրական մարդ կա, որոնցից մեկը ավտոպահեստամասերի խանութ է (բոտ, երեկ ցուցակներում էր), մյուսը՝ Ալեն Սիմոնյանը, իսկ երրորդը՝ Դնեպրոպետրովսկից ուկրաինացի:
Քիչ վերբեռնված լուսանկարներ։ Կան 2024 թվականի դեկտեմբերի 19-ին հաշիվը հարկադրաբար լրացնելու նշաններ։ Հրապարակումներ չկան։
Փակ պրոֆիլ։ Օգտահաշվի հղման թիվը նախորդ հավանաբար կեղծ էջի հղման սկզբունքի հիման վրա է։ Նախորդը՝ tatul.avetisyan.7 , այս մեկը՝ aida.tumanyan.5
Պրոֆիլում վերբեռնված են պատահական լուսանկարներ, վերջին թարմացումը 2022 թվականին:
Ընկերների ցանկը չի ցուցադրվում: Օգտահաշվի հղման թիվը նախորդ հավանաբար կեղծ էջի հղման սկզբունքի հիման վրա է՝ kristina.karapetyan.7
Պրոֆիլը լցված է վերահրապարակումներով: Ընկերներ չկան, պրոֆիլի լուսանկար չկա: Միակ վերբեռնված լուսանկարը լրատվական հրապարակման սքրինշոթն է:
Էջը ստեղծվել է 2016 թվականին, վերջին գրառումը եղել է 2023 թվականին։ Լուսանկարները քիչ են, պատին միայն տեղեկություններ են գլխավոր նկարի հազվադեպ փոփոխության մասին։ Բաժանորդագրություններում կան բազմաթիվ լրատվական խմբեր, ներառյալ տեղական «Ազատություն» ռադիոկայանը և փաստերի ստուգման արևմտամետ Factor.TV-ն:
Գլխավոր նկարին Նիկոլ Փաշինյանն է։ Էջը վերահրապարակում է Փաշինյանի էջից հրապարակումներ։ Անձնական լուսանկարներ չկան։
Գլխավոր նկարում պատկերված է մոտ տասը տարեկան մի տղա։ Երեխայի առաջին լուսանկարները հայտնվել են 2021 թվականին, վերջին լուսանկարները թարմացվել են 2023 թվականին։ Բաժանորդագրությունները և ընկերների ցանկը փակված են։
Փակ էջ, որն ուներ մեկ պրոֆիլի նկարի թարմացում 2022 թվականին։
2020-ից 2023 թվականներին էջում հայտնվել են երեխաների լուսանկարներ, վերջին գրառումը՝ 2023 թվականին։ Բաժանորդագրություններում կան բազմաթիվ լրատվական էջեր, այդ թվում ՝ «Ամերիկայի Ձայն»- ը և «Ազատություն ռադիոկայանը»։ Բաժանորդագրված է նաև Փաշինյանի էջերին և ֆան խմբերին։
Էջի առաջին հրապարակումը 2024 թվականի մարտի 24-ն է: Բաժանորդագրվել է լրատվական էջերին, այդ թվում ՝ Factor.TV-ի «ֆակտչեքինգ» — ին։
Իրական լուսանկարները բացակայում են: Մինչև 2021 թվականը ներառյալ ակտիվորեն վերահրապարակել է կառավարամետ խմբերի լրատվական բովանդակությունը։ Այնուհետև դադար է եղել մինչև 2024 թվականը, երբ կատարվել է միայն մեկ վերահրապարակում: 2025 -ում նա փոխել է գլխավոր նկարը: Բաժանորդագրություններում շատ լրատվական խմբեր կան: