Ոմանք սկսել են Վիկիլիքսն ուսումնասիրել, դա լավ է, վստահ եմ՝ այնտեղ դեռ շատ բան կա, որ պետք է նաև մեր հանրությունն իմանա․ Լևոն Քոչարյան

Ապր 10, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Որոշ շրջանակներ, իրենց հին աշխատաոճին հավատարիմ, երեկվանից մի նոր հատվածական «ցնցող բացահայտում» են «գտել» Վիկիլիքսում ու ամբողջ տեղեկանքից ընդամենը մի քանի տող տեղադրելով՝ հերթական ֆեյք լուրն են փորձում ստեղծել։

Պարզապես հիշեցման կարգով․ վիկիլիքսյան այդ տեղեկանքում վերարտադրված են ամենաթրքամետ-ադրբեջանամետ գործչի՝ Մեթյու Բրայզայի ընկալումները։ Սակայն, նույնիսկ այդ պարագայում տեղեկանքին ամբողջական ծանոթացումը դիվանագիտության մասին փոքր-ինչ պատկերացում ունեցող մարդու մոտ միայն հիացմունք կարող է առաջացնել այն կարողությունների և դիրքորոշումների վերաբերյալ, որ այդ ժամանակ Հայաստանն ուներ՝ թե՛ հարևան Իրանի հետ հարաբերությունների, թե՛ Արցախի հարցում, թե՛ Հայաստանի ներքին գործերին որևէ միջամտություն թույլ չտալու, թե՛ սփյուռքի հետ հարաբերությունների և թե՛ հայ-թուրքական հարաբերությունների և դրանում ԱՄՆ կողմից առաջ տարվող թեզերի վերաբերյալ։

Տարատեսակ մանիպուլյացիաները արմատից կանխելու համար պարզապես հիշեցնեմ, որ 1998-2008 թվականներին նաև մեր պետական դիրքորոշման արդյունքում շուրջ մեկուկես տասնյակ պետություն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ընգրկված է եղել արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում, իսկ թուրքական բոլոր անիմաստ առաջարկները բախվել են հայկական պետական ընկալումների կուռ դիրքորոշմանը։

Բոլոր հետաքրքրվողների համար կտեղադրեմ շատ հատվածային և մանիպուլյատիվ շրջանառվող տեղեկանքի ամբողջական տեքստը, առանց որևէ մեկնաբանության։ Պարզապես համադրեք շրջանառվող հատվածը՝ ուղեկցվող կեղծիքով և բուն տեղեկանքը՝ ամբողջությամբ։

Որ ոմանք սկսել են Վիկիլիքսն ուսումնասիրել, դա լավ է, վստահ եմ՝ այտեղ դեռ շատ բան կա, որ պետք է նաև մեր հանրությունն իմանա 1998-2008 թվականների մեր պետության ամուր դիրքորոշման մասին։ Այն մասին, որ ժամանակին Հայաստանի անունից բանակցել են մարդիկ, որոնք հասկանում էին՝ ինչ է պետությունը, պետական շահը և պետական մտածողությունը։ Մի բան որին, ցավոք, վաղուց կարոտ է հանրությունը։

Դիվանագիտական տեղեկանքները բանակից ազատվելու համար սեփական մոր վրա գրված ցուցմունք չեն, դրանք հասկանալը պահանջում են սթափ ընկալում, ինչը դասալիքներին հասու չէ»։

Նմանատիպ նյութեր

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա մեր Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանը. Վահագն Մելիքյան

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա մեր Ո՛Չ-ը «իրական Հայաստան» հորջորջվող կեղծ գաղափարախոսությանը. Վահագն Մելիքյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հոդվածը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա Հայաստանում և նրա սահմաններից դուրս ապրող հայ մարդկանց հավաքական ու յուրատեսակ Ո՛Չ-ը ստին ու կեղծիքին, ժխտմանն ու...

4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը ցմահ ազատազրկվեց

4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը ցմահ ազատազրկվեց

Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական...

Մի քանի խաչմերուկներում երթևեկության փոփոխություն կլինի

Մի քանի խաչմերուկներում երթևեկության փոփոխություն կլինի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ. Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյուն փողոցների...

Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. թյուրքագետ

Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը. թյուրքագետ

2021 թ. ի վեր այս տարի առավել քան երբև Թուրքիան խստորեն պահանջել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները անվերապահ մնան թուրքական «քարոզչական ծիրում»։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ընդ որում խոսքը ոչ միայն ցեղասպանության...