Ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն. Րաֆֆի Հովհաննիսյան

23 Ապրիլի, 2025

Ժողովրդին իրավամբ պատկանող հաջորդ իշխանությունը գործող իշխանության կառուցած «զրո»-ից է սկզբնավորվելու: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եղիցի լույս, հավատք եւ հայրենիք։

Հայրենի պետության եւ հայկական իրավունքների պաշտպանության հանդեպ մեր մի կաթիլ հանձնառությունը մշտապես նախընտրել ենք ներդնել համարյա լռակյաց ու աննկատ՝ թե՛ ներազգային ամենօրյա աշխատանքով, թե՛ միջազգային տեւական գործունեությամբ։

Ամեն մեկը յուրովի՝ մերն այսպես է։

Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման այս տարելիցի շեմին պարտավոր ենք շարունակել մեր հավաքական պայքարը՝ ի հեճուկս սպառնացող կործանման եւ դա բերած ազգադավ, ուխտադրուժ ցանկացած ժամիշխանի։

Հիշելով, վերաերդվելով, ինքնահաղթահարելով եւ անցյալի ու ապագայի պատասխանատվության մեր բաժինն ուսելով՝ դեպի հայոց բազմաչարչար պատմություն պետք է ուղղենք նրան եւ նրանց, ովքեր՝

ա/       ողբերգությունը դարձրել են առօրյա իրականություն՝ արթմնի, անվերջ, անհուն.

բ/         ուղղակի եւ առանց որեւէ պատրվակի՝ պաշտոնապես եւ անձնապես մեղսակիցն են եղել հայ ժողովրդի Նոր հայրենազրկման, մեր Հայրենիքի հանձնատվության, պետականության խորտակման.

գ/         զիջելով հնարավոր բոլոր իրավունքներն ու կենսական շահերը՝ հազարավոր ոսկետղաների տարել են անվերադարձ նահատակության, անպաշտպան են թողել մեր գերիներին եւ պատանդներին բիրտ ու բռնարար թշնամու խոշտանգիչ «արդարադատության» դիմաց եւ շարունակում են քայլ առ քայլ, արար առ արար հանդիսանալ նրա կցորդը, կամակատարը, քմահաճույքի ավազանը.

դ/        աններելի թողտվությամբ պայման են ստեղծել ու եղանակ ապահովել հայրենի քաղաքակրթության մաս կազմող մշակութային ու հոգևոր ժառանգության տմարդի, ո՛չ, անասնական ոչնչացման համար՝ ներառյալ քարոզչական, գաղափարախոսական եւ «գիտական» ասպարեզում՝ վերջին օրինակը Սուրբ Աթոռի հովանավորած հավաքում.

ե/        անպատիվ ու հանցագործ թիրախի տակ են առել նույնիսկ բանակն ու դիվանագիտությունը, վկան՝ բռնապետ հարեւանների շարունակվող անխոչընդոտ լկտիախաղը, սահմանային արդի իրավիճակը, եւ վայ ու ամոթ մեզ, Արտաքին գործոց նախարարության վերջին պաշտոնախոսքը Արցախի Հանրապետության մասին:

Ո՞ր մեկը ասես՝ անհատակ են ու անպարագիծ։

Ժողովրդին իրավամբ պատկանող հաջորդ իշխանությունը նրանց կառուցած «զրո»-ից է սկզբնավորվելու, բայց պարտական է։

Եվ հնարավոր է ամեն ինչ՝ հանրային համերաշխություն, ազգային զինուժ եւ անվտանգություն, վերածնված դիվանագիտություն՝ սեփական շահեր ու իրավունքներ սպասարկող, եւ կարեւորը՝ քաղաքացու իրական ազատություն ու դրան հետեւող՝ պատկանելություն հարազատ պետության։

Այսքանը արդ կբավե։ Այսօր հիշում ենք, ոգեկոչում, խոստովանում, սովորում եւ միասին խորհում խորինը՝ վերականգնելով մեր անհատական ուժն ու համազգային արժանապատվությունը։

«Ձեռքդ տո՛ւր ինձ, երդվենք այստեղ…»։

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին

Հոկտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդ, COP17 համաժողովին մասնակից Անգլիկան եկեղեցու պատվիրակության ղեկավար Գրեհեմ Բարհամ Աշեր...

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Գերակա շահ են ճանաչվելու այն տարածքները, որոնք պետք են Աջափնյակի մետրոյի կառուցման համար․ Ավինյան

Մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի թեմայով քննարկման ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ հաջորդ տարի պետք է սկսվի շինարարությունը. «Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար իրականացված լսումները հաջող են անցել, ամփոփվում են. գերակա շահ են ճանաչվելու այն...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Երևանում հոկտեմբերի 26-27-ին սպասվում է...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ զբաղվածության ապահովման մասին

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը, Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Լիանա Թովմասյանը: ԹԵՄԱ․- Զբաղվածության ապահովման...

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները

Երեկ Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։ Ստեփանավանում «Գործարարը» ստացել է քվեների 41,38 տոկոսը՝...