Ոչխարներ են գողացել. 30-ամյա տղամարդը ձերբակալվել է

5 Մայիսի, 2026

Անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ստացվել էր ապրիլի 30-ին։ Ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 21-ից ապրիլի 29-ի ժամը 7-ն ընկած ժամանակահատվածում Ներքին Չարբախի 1-ին փողոցի հարակից դաշտից գողացել են իր 224 ոչխարը՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել են 30 և 27 տարեկան երեք երիտասարդ։ Հետագա միջոցառումների արդյունքում 30-ամյա երիտասարդը Նորագավիթի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և իր կողմից շահագործվող «Հյունդաի Սոնատա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է բաժին։

Գողոնը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ 30-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Նմանատիպ նյութեր

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

Ով է Կապանում Իրանի նոր գլխավոր հյուպատոսը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում օրերս Իրանի նոր գլխավոր հյուպատոս նշանակված Դավուդ Յայիչին այսօր կստանձնի իր պարտականությունները եւ կայցելի Կապան՝ փոխարինելով Մորթեզա Աբեդին Վարամինին, որը Կապանում Իրանի առաջին գլխավոր հյուպատոսն էր եւ նշանակվել էր 2022 թվականին։...

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են...

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...