Ոչինչ չեմ ասի․ Անահիտ Ավանեսյանը՝ անհետ կորածերի ծնողների հայտարարությունների մասին

Ապր 3, 2025

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ազգային ժողովում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ օրերս տեղի ունեցած հանդիպմանը, և ծնողների ու պատգամավոր Գեղամ Նազարյանի միջև տեղի ունեցած միջադեպին, Ավանեսյանն ասաց, որ քննարկման մթնոլորտը հուզիչ էր։

«Ես կարծում եմ, որ պարոն Նազարյանն իրավունք ուներ արտահայտելու իր տեսակետը՝ հասկանալով, որ նրա որդին ևս զոհվել է։ Բայց, հասկանալով նաև մեր էմոցիոնալ ու զգայուն վիճակը այս թեմաներով, այո, կարող է նրա կողմից հնչեցված ձևակերպումները վիրավորական հնչեցին այլ ծնողների համար։ Բայց բոլորս էլ պետք է զսպվածություն դրսևորենք՝ այս թեման չբորբոքելու համար»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի անհետ կորածների ծնողների գնահատականին, ովքեր հանդիպումից հետո ասացին, որ իշխանության կողմից փնթի աշխատանք է կատարվում, Ավանեսյանը պատասխանեց․ «Ոչինչ չեմ ասի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Իսկ ինչ է պետք անել դրա դիմաց՝ ինքնամեկուսանա՞լ, լքե՞լ այդ կառույցները. Քրիստինե Վարդանյան

Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երբեմն հանդիպում եմ հարցի՝ ինչու է ընդդիմությունը շարունակում գնալ Ազգային ժողով, երբ ակնհայտ է, որ այնտեղ հաճախ հանդիպում է ագրեսիայի, վիրավորանքների, երբեմն էլ՝ ֆիզիկական բռնության։ Փաշինյանը հաճախ կորցնում է...

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել

Ռուսաստանը կոչ է անում ողջ միջազգային հանրությանը համերաշխություն դրսևորել առկա խնդիրների լուծման գործում, ինչպես նաև համատեղ պատասխանատվություն ստանձնել ապագա սերունդների համար։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում՝ Հայրենական Մեծ պատերազմում...

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիների» օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է։  «Սպուտնիկ Արմենիա»-ին  տեղեկությունը հայտնել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ «Գործընթացն արդեն տևական ժամանակ է՝ սկսվել էր։ Մայիսի 6-ին օդանավ շահագործողի վկայականի...

Հռոմի Սրբազան Քահանայապետ  է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն

Հռոմի Սրբազան Քահանայապետ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն

Կոկլավը Հռոմի նոր պապ է ընտրել։ Հռոմի Սրբազան Քահանայապետ  է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն։ Նա վերցրել է Լեո XIV անունը։ Պատմության մեջ առաջին անգամն է, որ ամերիկացի կարդինալը Հռոմի պապ է ընտրվում։ Հռոմի նոր պապի անունը հնչեցրել է կարդինալ Դոմինիկ...

Ֆաշիզմի դեմ պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր մարմնավորում է ստացել՝ հակահայկականության և հայատյացության տեսքով.  հայտարարություն

Ֆաշիզմի դեմ պայքարը ոչ միայն չի ավարտվել, այլև նոր մարմնավորում է ստացել՝ հակահայկականության և հայատյացության տեսքով. հայտարարություն

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը․ «Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական ոգու տոկունության և հանուն արդարության ու ազատության մղված պայքարի պսակի գոհարներից: 80 տարի առաջ նաև հայ ազգի զավակների արյամբ է...