Ոչ թե տեսնում եմ «փրկվելու կախարդական փայտիկը», այլ փոփոխության հնարավորությունը․ Հակոբ Բադալյան

15 Ապրիլի, 2026

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր:

Ա՞յս սկզբունքով է Դոնալդ Թրամպը հայտարարել, որ Հունգարիայի նոր վարչապետի պաշտոնին գնացող, խորհրդարանի ընտրությունը հաղթած Մադյարը լավ տղա է ու լավ կաշխատի:

Չէ՞ որ Օրբանի պարտությունը դիտարկվեց նաեւ Թրամպի պարտություն: Թե՞ դեռ վաղ է, ինչպես ասել էր Հունգարիայի ընտրությունից հետո: Թվում է, որ Հունգարիայում հաղթել է Բրյուսելը: Սա իհարկե միայն մեր մակերեսային արեւմտամոլների համար: Հունգարիայում ձեւավորվել է նոր իրավիճակ, որում հաղթել է առաջին եւ առայժմ թերեւս միակ հերթին՝ Հունգարիան, հունգարական հանրությունը, հունգար ժողովուրդը:

Եվ այդ հաղթանակը կամ իրողությունը գնահատելու համար պետք է քաղաքական կայն հայեցում եւ պատեհության ու պատմական իրավիճակի խորը ըմբռնում, այլ ոչ թե քաղաքականությունը մակերեսային քարոզչական նարատիվներով դիտարկելու սահմանափակություն:

Հունգարիան օգտագործել է փոփոխության պահն ու դուրս եկել նոր հարթություն: Կրկնեմ, ոչ թե ՓՐԿՎԵԼ է, ինչպես նոր իրավիճակը կամ նոր հարթություն դուրս գալը դարձյալ մակերեսայնորեն չափվում է Հայաստանում, այլ դուրս է եկել նոր հարթություն, ստացել գործելու, նպատակներ դնելու եւ խնդիրներ լուծելու նոր տարածություն: Ու դա տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ Օրբանը չի կառրել իշխանությունից: Չգիտես ինչու դիկտատոր հռչակված Օրբանը հեռացել է ընտրության միջոցով: Սա ըստ երեւույթին դիկտատորի նոր տեսակ է, որը ընտրության միջոցով է հեռանում: Իհարկե սա ասում եմ սարկազմմով, որովհետեւ Օրբանը դիկտատոր է միայն եվրաատլանտյան ուլտրալիբերալիզմի «պատպամունքային ծիսականության» տրամաբանությամբ: Իսկ Հունգարիայի պետական տրամաբանությամբ Օրբանը գործիչ է, որը մտածել է լայն եւ տվել է Հունգարիայի նոր տարածություն:

Ու այստեղ է, որ, երբ մենք դիտարկում ենք Հայաստանի խորհրդարանի ընտրությունը, պետք է այն դիտարկենք Հայաստանի համար ակնհայտորեն սեղմված ու սեղմվել շարունակվող տարածությունից դուրս գալու լայն խոհի համատեքստում: Այստեղ, այլ ոչ թե մեզ փաթաթվող մանր-մունր կոնյուկտուրային պրոպագանդիստական չափումների շրջանակում է, որ մենք պետք է փնտրենք փոփոխության հնարավորությունը: Այստեղ է, որ ես այդ հնարավորության առաջնային միջոցի դերում տեսնում եմ Սամվել Կարապետյանի ներգրավվածությունը,, որովհետեւ ոչ թե տեսնում եմ «փրկվելու կախարդական փայյտիկը», այլ փոփոխության եւ Հայաստանը նոր տարածություն դուրս բերելու գործնական հնարավորությունը:

Ընտրական պրոցեսը պետք է չափել միայն ու միայն այդ հնարավորությամբ, հատկկապես ինտելեկտուալ համարում կամ հավակնություն ունեցող շրջանակներում: Դրա առաջին հատկանիշը պետք է լինի անձերի դաշտից դուրս գալն ու Հայաստանի առաջ եղած կենսական խնդիրը երեւույթների եւ լուծման գործնական մեխանիզմների դաշտում դիտարկելը, առանց պատրանքների, բայց նաեւ, կրկնեմ՝ Հայաստանի համար նոր տարածություն բացելու կենսական հրամայականով:

Նմանատիպ նյութեր

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի․ «ՓաստԻնֆո»

Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի․ «ՓաստԻնֆո»

«ՓաստԻնֆո»-ն գրում է․ Սամվել Կարապետյանը Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ վիճարկելով վերջինիս որոշումը։ ԿԿՀ-ն, հիշեցնենք, տուգանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Սամվել...

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել

Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել: Այս մասին հայտնում են Armat Media լրատվականից։ «Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները»,-հայտնում են...

Իրանում արդեն կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները. Արման Աբովյան

«Գագիկ Ծառուկյանը միշտ՝ ևս մեկ անգամ ընդգծեմ՝ միշտ, թե՛ անձամբ, թե՛ իր քաղաքական թիմի հետ, թե՛ քաղաքական թիմին համապատասխան հանձնարարականներ տալով, հետամուտ է եղել հայ-իրանական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Իրանի հետ կապված...

Երկու խաբեբաների պատճառով վտանգվում են հայ-իրանական հարաբերությունները․ Իվետա Տոնոյան 

«Մենք այս պահին գտնվում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների այցն այստեղ այսօր կրում է և՛ գործնական, և՛ խորհրդանշական նշանակություն։ Ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան»...

Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան

«Իրականում այն ծանրաբեռնվածությունը, որը կանայք կրում են՝ համատեղելով և՛ ֆորմալ աշխատանքը, և՛ տանը կատարվող չվճարվող աշխատանքը, շատ հաճախ նրանց, հետևաբար նաև ընտանիքներին, կանգնեցնում է դժվար ընտրության առաջ։ Ընտրություն՝ կարիերայի՞,...